Շարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։ Նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգով հանդես կգա ՝Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․ Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա» Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ»…
Կարդալ ավելինՂազախստանը հրաժարվել է մտնել ԲՐԻԿՍ
Ղազախստանն առայժմ չի նախատեսում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, թեեւ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նման առաջարկներ ստացել է, TengriNews-ին ասել է պետության ղեկավարի խորհրդական եւ մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ «Ներկայում եւ ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա ԲՐԻԿՍ-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում անդամակցության մասին բազմաստիճան գործընթացի, ինչպես նաեւ այլ պահերի հաշվառմամբ՝ կապված այդ միավորման զարգացման հեռանկարների հետ»,- ասել է նա։ Ուալիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկները դիտարկվել են պետության ղեկավարի կողմից «Ղազախստանի ազգային շահերի տեսակետից»։ Բայց Տոկաեւն առայժմ…
Կարդալ ավելին«Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողովը կկայանա Երևանում և Գյումրիում
2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը: Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից և Հայաստանի բոլոր մարզերից: Համաժողովի եզակի բնույթը հատկապես ընդգծվում է նրանով, որ…
Կարդալ ավելինՄԱԿ-ում հայտնել են, որ մոտ 100 հազար տոննա պարեն սպասում է Գազա առաքման
Ավելի քան 100 հազար տոննա պարեն սպասում է անհրաժեշտ թույլտվությունների եւ Գազայի հատված հասնելու հնարավորության։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։ «Հոկտեմբերի կեսի դրությամբ առնվազն 100 հազար տոննա պարեն (Գազայի հատվածին երկու ամսում անհրաժեշտ պարենի քանակությունը) նախկինի պես սպասում է անկլավի սահմաններից դուրս եւ պետք է շտապ առաքվի [այնտեղ] տարբեր միջանցքներով»,- նշված է փաստաթղթում։ Ինչպես նշված է զեկույցում, միջազգային հումանիտար կազմակերպությունները կոչ են անում արագացնել այդ բեռների առաքումը…
Կարդալ ավելինԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար
Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար։ «Հաջորդ տարի պաշտպանության եւ ազգային անվտանգության համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն 8 396 297 596,0 մանաթ (5 մլրդ դոլար)։ Դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»,- տեղեկացրել է APA-ն։ Հիշեցնենք, որ բանակի հսկայական ծախսերի ֆոնին Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել պաշտպանական համակարգի զարգացումից։
Կարդալ ավելինՀայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, ք. Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՍպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է
Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող…
Կարդալ ավելինՀոտի և հիշողության պարզ թեստը կարող է արդյունավետորեն կանխատեսել Ալցհայմերի հիվանդությունը. Alzheimer’s & Dementia
Կոլումբիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճաժամկետ հիշողության թեստի և հոտառության թեստի զուգորդումն ի վիճակի է նույնքան ճշգրիտ կանխագուշակել ճանաչողական անկումը, որքան ուղեղի թանկարժեք տեսողական հետազոտությունները՝ փոխարենն առաջարկելով ավելի մատչելի միջոց՝ գնահատելու համար Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի վտանգը: Հետազոտությունը, որը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանին առընթեր Իրվինգ բժշկական կենտրոնի/Նյու Յորք նահանգի հոգեբուժական ինստիտուտին առընթեր ծերերի հոգեբուժության բաժանմունքի ղեկավար Դավանգեր Դևանանդը, խոստումնալից ապացույցներ է ներկայացնում,…
Կարդալ ավելինՊատմական Արտաշատին շարունակում է նոր գույներ հաղորդել Արտաշատ համայնքի ղեկավարը(ֆոտոշարք)
Այսօր ԱՐՏԱՇԱՏ պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ չորրորդ մայրաքաղաքի ծնունդն էր: Արտաշատ խոշորացված համայնքը վերջին տարիներին դարձել է համայնքային ենթակառուցվածքներով արագ զարգացող հանրապետության առաջադեմ համայնքերից մեկը, որի մասին մենք դեռ կանրադառնանք փաստերով առաջիկա մեր հոդվածներում, իսկ մինչ այդ պետք է այսօր կենտրոնանանք մեր սիրելի Արտաշատին եվ արտաշատցիներին: Քաղաքի տոնը մեկնարկել է մեր հերոսների հուշակոթողի մետ ծաղիկների խոնարհումով նրանց երկնային կյանքի ոգեշնչման հարգանքի տուրքով, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մարզպետի աշխատակազմի, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ինչպես…
Կարդալ ավելին