ՍԱՏՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՍԱՏՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի սկսել և արդեն մեկ տարի է իրականացնում է ՀՀ ներմուծված կենդանական ծագման մթերքների, միրգ-բանջարեղենի ու այլ սննդամթերքների և RASFF համակարգում (Եվրամիության սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) հրապարակված վտանգների վերաբերյալ տեղեկատվության համադրման և սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության աշխատանքներ:   (RASFF-ը 1979 թվականին ստեղծված համաշխարհային հասանելի համակարգ է, որի կայքում զետեղվում է RASFF անդամ և ոչ անդամ երկրների ներմուծումների, արտահանումների և տարանցիկ փոխադրումների գործընթացի լաբորատոր վերահսկողության արդյունքում սննդամթերքների և…

Կարդալ ավելին

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի կրթական համակարգի որակական նոր զարգացումներին և աշխատաշուկայի` որակյալ կադրերով համալրմանը: «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում են ակադեմիական քաղաքի կառուցման,…

Կարդալ ավելին

Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է.(Տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է.(Տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի: Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և…

Կարդալ ավելին

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Խնայողությունների միջազգային օրվա առիթով Ամիօ բանկն առաջարկում է ավանդի ձևակերպման հատուկ տոկոսներ և 31.10.2024թ.-ից սկսած մեկնարկում է մրցույթ, որի մրցանակը վիքենդն է Աբու Դաբիում 2 անձի համար։   Մասնակցության համար անհրաժեշտ է ձևակերպել նոր ավանդ՝ ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով և ներբեռնել AMIO Mobile հավելվածը։   Հիշեցնենք, որ Ամիօ բանկում ավանդի պայմանները շուկայում լավագույններից են։   Ավանդներ կարող եք ձևակերպել ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35%, ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35%   Ավանդի նվազագույն ժամկետ` 91…

Կարդալ ավելին

ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ.ՍԱՏՄ

ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ.ՍԱՏՄ

ՀՀ ՍԱՏՄ -ն Progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ  Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը:   Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ…

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.ՍԱՏՄ

  Գևորգ Թովմասյանին պատկանող «10-ից 10» հանրային սննդի օբյեկտում   իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Եղվարդի խճ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Խնայողությունը ոչ միայն գումար մի կողմ դնելու և ֆինանսական անվտանգության, այլև՝ ապագայի պլանավորման, մեծ երազանքների իրագործման և նոր մարտահրավերների պատրաստ լինելու մասին է։ Հայաստանում խնայողությունների միջազգային օրը սկսել ենք նշել միայն վերջին տարիներին, սակայն տոնն արդեն 100 տարեկան է։ Օրվա նպատակը հանրության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը և խնայողությունների կատարումը խրախուսելն է։ Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես սկսել խնայել գումար, եթե դա անելը Ձեզ մոտ դեռ այնքան էլ լավ չի ստացվում։ 1. Դնել հստակ…

Կարդալ ավելին

2023թ․ և 2024թ․ 9 ամիսների սպանության դեպքերի համեմատական.ՆԳՆ

2023թ․ և 2024թ․ 9 ամիսների սպանության դեպքերի համեմատական.ՆԳՆ

ՀՀ Ոստիկանությունից  progressarmenia.com -ին հայտնում են , որ 2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 55 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 47 դեպք։ Ընդհանուր առմամբ սպանության դեպքերը նվազել են 14,5 տոկոսով:    

Կարդալ ավելին

Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը

Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը

  ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին:  

Կարդալ ավելին
1 21 22 23 24 25 567