Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում

Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ մի շարք պատգամավորների ուղեկցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների շիրիմներին: Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում գործեղ Արցախի Հանրապետության վրա: պատերազմը տեւեց 4 օր եւ կանգ առավ Ռուսաստանի միջնորդությամբ:

Կարդալ ավելին

2024-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ. Դատախազություն

2024-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ. Դատախազություն

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է (2023 թվականին՝ 24 հազար 948), որոնցից 17 հազար 813-ը՝ (2023 թվականին՝ 18.309) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-…

Կարդալ ավելին

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ կիսատ մնացած նախաձեռնություններն են. Վիլեն Գաբրիելյան

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ կիսատ մնացած նախաձեռնություններն են. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին գրել է Վիլեն Գաբրիելյանը: «Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, որոնք նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել: Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ: Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին: Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝ «Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության…

Կարդալ ավելին

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

  Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և…

Կարդալ ավելին

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ  գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման առաջնային նախադրյալներից է և համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային…

Կարդալ ավելին

«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը:   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մեհդի Սոբհանին:   «Ռոստամի…

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը: Այս մասին տեղեկանում ենք  առաքելության տարածած հաղորդագրությունից: «Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5,000 րդ պարեկությունը: Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,-ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ինտեգրմանը աջակցելու համար, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ այս անպատիժ հանցագործության պատճառների հետևանքների…

Կարդալ ավելին

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու…

Կարդալ ավելին
1 2 3 655