Օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ(Տեսանյութ)

Օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ(Տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է  ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել  են քննչական բաժին:  

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

  2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով: «Կառավարության կառուցվածքային…

Կարդալ ավելին

Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում(Տեսանյութ)

Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում(Տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ի «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված «Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում. առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով մամուլի ասուլիսում ՆԳ նախարարության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական ցանցերում հանցագործության դրսևորումները, միտումները, բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները: Նա, մասնավորապես, նշել է. • վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս կիբեռտիրույթում ֆինանսական հանցագործությունների աճ, ինչը պայմանավորված է համացանցային նոր տեխնոլոգիաների և գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության ի հայտ գալով, • մեծ թիվ են կազմում…

Կարդալ ավելին

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է  իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է…

Կարդալ ավելին

Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝  դպրոցական սննդի  կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝   դպրոցական սննդի  կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

  ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի,  «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի,  տարբեր պետական կառույցների՝ Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

Կարդալ ավելին

Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի  արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից, – շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, – սանհանգույցի դուռը անմիջապես բացվում…

Կարդալ ավելին

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում

Ինչպես  տեղեկանում ենք  Ցե-Կվադրատ  ներդրումային կազմակերպությունից, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։   Ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Դպրոցների ցանկը՝…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Անհատ ձեռնարկատեր Արեգա Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Էրեբունի փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին
1 29 30 31 32 33 567