ՊՐԵՄԻԵՐԱ «Թատրոն 8»-ը ներկայացնում է «Անուշ»․ առաջին անգամ՝ մոնոներկայացում։ Ինչպե՞ս կարող է մեկ դերասան մարմնավորել մի ամբողջ աշխարհ։ Այս բացառիկ բեմադրությունում Հովհաննես Թումանյանի բոլոր կերպարները կենդանանում են մեկ մարդու կատարմամբ՝ հոգեբանական դերափոխումների վարպետության շնորհիվ։ Բացահայտե՛ք «Անուշը» նոր տեսանկյունից և ապրե՛ք այս հուզիչ պատմությունը միանգամայն նոր թատերական ձևաչափում։ Բեմադրիչ՝ Վլադիմիր Տարասյանց Դերակատար՝ Ժաննա Հովակիմյան Ներկայացման ձևավորում՝ Սուսաննա Մանուկյան Գրաֆիկ դիզայներ՝Ռեբեկա Խաչիկյան Լուսանկարիչ՝ Արամ Աժդահարյան, Մերի Դավթյան 26 Հունիս , 3 և 9 հուլիս / 19։30 Վայրը…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ: Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Արտաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել…
Կարդալ ավելինԱռավել արագ և հասանելի ծառայությունները ՆԳ նախարարության հանձառություն․ հաշվառման- քննական ծառայությունների վերաբերյալ Զանգերի կենտրոնի 060 83 83 02 հեռախոսահամարին ստացվել է 33 057 զանգ
Առավել արագ և հասանելի ծառայություններ մատուցելու նպատակով գործում է ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Զանգերի կենտրոնը՝ սպասարկելով հազարավոր քաղաքացիների։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Զանգերի կենտրոնում ստացվել է 33 057 զանգ, որոնց միջոցով քաղաքացիներին տրամադրվել է վարորդական իրավունքի ձեռքբերման և փոխանակման, տրանսպորտային միջոցների հաշվառման, թույլտվությունների և լիցենզիաների, ինչպես նաև վարչության կողմից մատուցվող այլ ծառայություններին առնչվող այլ հարցերով խորհրդատվություն և անհրաժեշտ տեղակատվություն։ Հիշեցնենք՝ հարցերի, խորհրդատվության կամ լրացուցիչ տեղեկություններ…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։ Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։ Գնահատման և…
Կարդալ ավելինԿանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի «Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երրորդ մասնակից Մանե Շաբոյանը, ով հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։ Անահիտ Մանասյանն իր ելույթում կարևորել է կանանց ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը…
Կարդալ ավելինՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման գործոններով պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Աղիքային վարակներից խուսափելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման որոշ պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները։ Աղիքային վարակների բռնկման հիմնական պատճառներն են՝ սննդամթերքի պատրաստման տեխնոլոգիական կանոնների խախտումը, մթերքների ոչ ճիշտ պահպանումը, պիտանիության ժամկետների անտեսումը, սնունդ պատրաստելիս և օգտագործելիս անձնական հիգիենայի կանոնների խախտումը։ Աղիքային վարակների…
Կարդալ ավելինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
«Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։ Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։ Այսօր աշխարհում…
Կարդալ ավելինՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝ – ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ, – կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ, – օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն…
Կարդալ ավելինFreedom Broker Armenia-ն այսուհետ կներկայանա նոր Freedom բրենդային նշանով
Freedom Broker Armenia-ն հայտարարում է նոր Freedom բրենդային նշանի ներդրման մասին։ Այս փոփոխությունը Freedom Holding Corp.-ի համաշխարհային ռազմավարության շրջանակում իրականացվող գործընթացի մասն է, որի համաձայն խմբի ընկերություններն աստիճանաբար անցում են կատարում միասնական բրենդային ինքնության։ Այս քայլը պայմանավորված է հոլդինգի երկարաժամկետ նպատակով՝ բարձրացնել Freedom բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել դրա դիրքերը միջազգային շուկաներում։ Միասնական բրենդային ինքնությունը նպաստում է նրան, որ տարբեր երկրներում հաճախորդներն ու գործընկերները Freedom-ը ընկալեն որպես մեկ ամբողջական էկոհամակարգ՝ անկախ այն ծառայությունից, որից օգտվում են։…
Կարդալ ավելին







