Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է նախատեսում։ Մանասերյանի կարծիքով՝ երկրում տնտեսական մեծ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ գազի գինը տարածաշրջանում համադրելի վիճակում է գտնվում։ «Դա պետք է Ռուսաստանի Դաշնության գազային դիվանագիտության տեսանկյունից։ Տվյալ պարագայում գազը ոչ միայն տնտեսական կատեգորիա պետք է դիտարկել, այլ նաեւ…
Կարդալ ավելինՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է
Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 2898664 թեստավորում: Երեկ կատարվել է 4 076 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 420156 է։ Առողջացածների թիվը՝ 402916-ը, փաստացի այս պահին բուժվում է…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը
Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային գործունեությունը բարձրաձայնել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պատգամավորը նշել է,…
Կարդալ ավելինՊեսկովը պատմել է Պուտինի՝ իր դեմ պատժամիջոցներին վերաբերմունքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է անձնական պատժամիջոցների նկատմամբ, նա արտերկրում ակտիվներ չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ Պուտինն ամեն տարի հայտարարագրում է իր ամբողջ ունեցվածքը։ «Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում որոշ ակտիվների վերաբերյալ: Բոլորը գիտեն, որ որոշ ակտիվներ, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցավագոնի եւ բնակարանի չափով, եւ որոշ այլ բանկային ավանդներ, նախագահը չունի»,- պարզաբանել է…
Կարդալ ավելինՌԴ ՊՆ. Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում
Ռուսական մարտական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում»,- ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը անցած օրը ոչնչացրել են «Бук М-1» մարտական ութ մեքենա, С-300 ԶՀԿ եւ «Бук М-1»-ի թիրախավորման կայաններ, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ գետնին եւ մեկը՝ օդում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի…
Կարդալ ավելինՌուսական ռուբլին արագ արժեզրկվում է
Ռուսական ռուբլու արժեզրկումը արսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան նոր թափ է ստացել: Հայաստանյան բանկերում այսօր ժամը 10.30-ի դրությամբ ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3.31 դրամով։ Նման տվյալներ է հրապարակել Rate.am կայքը։ Ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։ Վաճառքի առքի առավելագույն գինը կազմում է 5,46 դրամ է, վաճառքինը՝ 6.25 դրամ:
Կարդալ ավելինՍկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր…
Կարդալ ավելինՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհերի մասին
Ռուսաստանի Զինված ուժերը հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան հազար օբյեկտ: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական զինված ուժերը ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ»,-ասել է նա: Ինչպես նշել է Կոնաշենկովը, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 27 կառավարման կետ եւ կապի հանգույց, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» եւ «Օսա», ինչպես նաեւ 56 ռադիոլոկացիոն կայան: «Միայն այսօր ոչնչացվել…
Կարդալ ավելինՌուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար
Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական պատվիրակությունը, որը կազմված է ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի եւ այլ կառույցների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար»,-ասել է նա: «Պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,-պարզաբանել է Պեսկովը: Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հաստատել է Գոմելում Ուկրաինայի հետ բանակցելու համար ռուսական պատվիրակության ժամանման փաստը:
Կարդալ ավելինՌուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ
Ռուսական զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը: Դրանից մի քանի ժամ առաջ քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն հայտարարել է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են քաղաքի բոլոր վարչական շենքերը: Փետրվարի 27-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ զինծառայողները շրջափակել են Բերդյանսկը: ՊՆ-ում նշել են, որ ռուսական ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքներին ու բնակելի տարածքներին՝ ձեռնարկելով բոլոր միջոցները խաղաղ բնակիչների…
Կարդալ ավելին