Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։  Այս մասին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով իր պատգամում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Յանուն Հօր եւ Որդւոյ…

Կարդալ ավելին

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ընդունել է ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՆԳՆ ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարգևատրվել են շնորհակալագրերով։

Կարդալ ավելին

Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ

Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ

Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը: Հայտնում է ՄԻՊ-ը։ Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան…

Կարդալ ավելին

Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը

Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը

Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ «Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», – մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից:

Կարդալ ավելին

Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը

Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը

Սեպտեմբերի 28-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր ուղղեց՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ: «Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի…

Կարդալ ավելին

Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով

Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով

Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։ «10 օր…

Կարդալ ավելին

Լիբանանին հասցված հարվածներից հետո Իսրայելում նկատվում է Նեթանյահուի վարկանիշի աճ. Al Jazeera

Լիբանանին հասցված հարվածներից հետո Իսրայելում նկատվում է Նեթանյահուի վարկանիշի աճ. Al Jazeera

Իսրայելում նկատվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարկանիշի աճ՝ կապված Լիբանանի դեմ բանակի հարձակման շարունակմամբ։ «Իսրայելցիներին դուր են գալիս այդ կադրերը, երբ արաբական մայրաքաղաքում շենքեր, բարձունքներ են քանդվում,- ասել է Haaretz իսրայելական թերթի քաղաքական վերլուծաբան Ակիվա Էլդարը Al Jazeera-ի հարցազրույցում։- Դա ցույց է տալիս, որ հրեաները լավագույն բանակ ունեն»։ «Նեթանյահուն հիմա Իսրայելի մեծ հերոսն է»,- ասել է Էլդարը՝ ավելացնելով, որ Նեթանյահուն ստեղծում է հաղթող առաջնորդի կերպար, որն Իսրայելի հյուսիսի բնակիչներին կվերադարձնի իրենց տներ՝ չենթարկվելով Միացյալ…

Կարդալ ավելին

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն․նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն․նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, որի կրթական գործունեությունը ուղղված կլինի բացառապես ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը: Արփինե Սարգսյանը անդրադարձել է նախագծերի փաթեթով նախատեսված հիմնական առաջարկներին․ • Օրենսդրական…

Կարդալ ավելին

«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների եվ ոլորտի դասավանդողների համար՝ հերթական դասընթաց

«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների  եվ ոլորտի դասավանդողների համար՝  հերթական դասընթաց

Առողջապահական ոլորտում  հայտնի  «Թրավելինգ դոքթորս»-ը ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ տևական ժամանակ է իրականացնում է տարաբնույթ ծրագրեր և վերապատրաստումներ։ Այս ամենը հնարավորություն է տվել մանրամասն տեսնել այն հնարավորություններն ու բացթողումները, որ առկա են բժիշկների և բուժաշխատողների գիտելիքների չափման, շարունական զարգացման, գնահատումների և վերագնահատումների գործընթացներում։ ՀԿ փոխանցմամբ  ամիսներ առաջ ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լ․ Նանուշյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց, որ կարևոր և առաջնային խնդիր է Հայաստանում ունենալ փորձագետներ, ովքեր բուժաշխատողների…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում. քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը

ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում. քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը

  Կառույցի փոխանցմամբ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների  գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային հարթակներին  առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys)…

Կարդալ ավելին
1 56 57 58 59 60 567