ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ…
Կարդալ ավելինՈւղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնության ենթակայանից էր. հայտնում էին, որ Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել: Ահազանգով նշված վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը ժամը 11.25-ին Իսակովի պողոտայի՝ Արգավանդի խաչմերուկից Երևան տանող ճանապարհահատվածում՝ կամրջի վրա, սուր կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի հարվածներ է ստացել, իսկ րոպեներ…
Կարդալ ավելինՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ելույթը Ազգային ժողովի լսումների ընթացքում` ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ
«Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ ներկաներ. Թույլ տվեք ներկայացնել վերջին 5 տարիներին հանրապետությունում արձանագրված հանցավորության շարժընթացի, աճի միտումների, դրանք ծնող պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ համապարփակ վերլուծական տեղեկատվություն: Նախ կցանկանայի նշել, որ 2020 թվականից ի վեր ոստիկանությունն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ` պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ, ապա նաև ռազմական դրությամբ: Բացի այդ, ծավալուն աշխատանքներ են իրականացվել տարաբնույթ զանգվածային միջոցառումների ժամանակ` հասարակական կարգի պատշաճ պահպանման և հասարակական անվտանգության ապահովման բնագավառում: 2019-2023 թթ. ընթացքում միջինում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Կարդալ ավելինՖինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ
Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:
Կարդալ ավելինՄենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը. Ալեն Սիմոնյանի ելույթը
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում: Այս մասին Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում: Հայաստանի…
Կարդալ ավելինԵրեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ Հայաստանում քրեածին իրավիճակի մասին
Հոկտեմբերի 15-ին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ Հայաստանում քրեածին իրավիճակի մասին։ Նիստը տեղի է ունենում պաշտպանության եւ անվտանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ եւ կառավարության, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։
Կարդալ ավելինՎերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերը աճել են 22.5 %-ով, իսկ 14 օրում՝ նվազել 31 %-ով
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառյալ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Սուր շնչառական վարակների տարածման միտումների բացահայտման նպատակով իրականացված շաբաթական մոնիթորինգի արդյունքում 2024 թ. 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել…
Կարդալ ավելինԻսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանում ռազմական թիրախների հնարավոր հարվածի մասին. WP
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական թիրախներին, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը։ Նրա աղբյուրների խոսքով՝ Բայդենի հետ հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն տեղեկացրել է, որ «նախատեսում է որպես թիրախ ընտրել ռազմական ենթակառուցվածքը Իրանում»։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ հրեական պետության կողմից կարող է լինել «ավելի սահմանափակ պատասխան հարված, որպեսզի լայնածավալ պատերազմ չսկսկվի»։
Կարդալ ավելինՊարզվել է երեկ՝ Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը. նա Վաղարշապատից էր
Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես…
Կարդալ ավելին