Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Պաշտոնական լրահոս: Սույն թվականի օգոստոսի երկուսին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Կարդալ ավելին

ԱԺ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԸ

Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինք   բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ  «Պատիվ ունեմ»  դաշինքը , որոնց  նպատակը նույնն էր «Հայաստան» դաշինքից  կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝  Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների»  ազատ արձակումը:    Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է  վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին երրորդ  անգամ բացումը  ստանձնեց  ազգությամբ քուրդ տարիքով պատգամավոր…

Կարդալ ավելին

ԱԺ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԸ Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը   բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ  «Պատիվ ունեմ»  դաշինքը , որոնց  նպատակը նույնն էր՝ «Հայաստան» դաշինքից  կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝  Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների»  ազատ արձակումը:    Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է  վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին,…

Կարդալ ավելին

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666): Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ Ալբերտ Ազարյանի որդին: Հիշեցնենք նաև, որ որակավորման փուլի արգելքն Արթուրը հաղթահարել էր 14.866 միավորով: Օգոստոսի 3-ին ևս հայ մարզիկներ մեդալակիր դառնալու հնարավորություն ունեն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար պայքարելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Կարապետ Չալյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից մրցելույթ կունենան եռացատկորդ Լևոն Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ), իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Կարդալ ավելին

Ձեւավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը: Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն եւ իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար: 

Կարդալ ավելին
1 561 562 563 564 565