Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս…
Կարդալ ավելինՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների…
Կարդալ ավելինՀանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։ Քննությամբ փաստական տվյալներ են…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 3-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կկրեն տեղատարափ անձրեւների բնույթ։ Որոշ տեղերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19, Կոտայքի…
Կարդալ ավելինԵղիշե Չարենցի դստեր հոգեհանգիստը տեղի կունենա ժամը 18:00-20:00-ն՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ: Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Շահումյան 2 գերեզմանատանը: «Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 թվականից ի վեր հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե. Չարենցի ստեղծագործական…
Կարդալ ավելինՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ ընդերքի դեգրադացիան վտանգներ է պարունակում մարդկային կյանքի համար
Ընդերքի արագ դեգրադացիան վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Այս մասին Ագադիրում հայտնել է ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Նա ելույթ է ունեցել «Կայունության հիմքի վրա. բացահայտելով ընդերքի կարեւորությունը կայուն զարգացման համար» թեմայով միջազգային համաժողովի փակմանը, որը կազմակերպել էին ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ Մարոկկոյի իշխանությունները։ «Ընդերքի արագ դեգրադացիան լուրջ վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Ընդերքը վճռական դեր է խաղում Երկրի վրա կյանքի պահպանման համար, սակայն այն…
Կարդալ ավելինՄԱԿ-ում Ռուսաստանից պահանջել են դադարեցնել GPS-արբանյակների խլացումը
ՄԱԿ-ի մեջ մտնող Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ) Ռուսաստանից պահանջել է դադարեցնել միջամտությունները եվրոպական երկրների արբանյակային համակարգերի աշխատանքին։ «Խորհուրդը լուրջ անհանգստություն է հայտնել ազդանշանների օգտագործման առիթով՝ միտումնավոր վնասակար խափանումներ ստեղծելու նպատակով»,- Reuters-ը մեջբերել է միության կոմիտեի հայտարարությունը։ Նշվել է, որ ԷՄՄ-ին բողոք են ներկայացրել ԵՄ չորս երկրներ՝ Ֆրանսիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ Ուկրաինան։ Պետությունները նշել են արբանյակների աշխատանքի մշտական խափանումները վերջին ամիսներին։ Նրանց տվյալներով՝ ՌԴ-ն լռեցրել է ինքնաթիռների GPS ազդանշանները, ինչը սպառնալիքի տակ է դրել…
Կարդալ ավելինՋրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղում տվել է հանձնարարականներ
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը։ Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու…
Կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի համագործակցության հեռանկարները Ֆրանսիայի գյուղատնտեսական դեպարտամենտի հետ
Գեղարքունիքի մարզպետ ՝ Կարեն Սարգսյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում:Այդ մասին ամփոփ ներկայցնում է մարզպետը:Ի դեպ վերջին շրջանում մարզպետի գլխավորությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ ՝ լսումներ որոնք նախատեսված են մարզում գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը՝ «Հուլիսի 1-ին ընդունեցի Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր իմ հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի…
Կարդալ ավելինՀուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: 6 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելին