Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 18 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության…

Կարդալ ավելին

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ

  ԿԳՄՍ նախարարությունը հերքում է  նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ ներկայացված պնդումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը: Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ,…

Կարդալ ավելին

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր(Տեսանյութ)

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր(Տեսանյութ)

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 լցված շիշ,  օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ  երկու տարա` լցված սպիրտի…

Կարդալ ավելին

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա(Տեսանյութ)

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա(Տեսանյութ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 16, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, պաշտոնեական լիազորություների չարաշահման՝ 3, շորթման, զենք–զինամթերքի առգրավման, ինքնավնասման ու փաստաթղթեր կեղծելու՝…

Կարդալ ավելին

Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.am-ը: Հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին:  

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք(Տեսանյութ)

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք(Տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում: Համայնքնային ոստիկանության Արմավիրի բաժինց մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով և կարճեցված խզակոթով որսորդական հրացան, կրակելու համար նախատեսված 37 խողովակ, 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, 12 ճայթիչ, դետոնատորի պայթուցիչ, ականի 5 մարտագլխիկ,…

Կարդալ ավելին

«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը»․ Ալֆրեդ Քոչարյան

«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը»․ Ալֆրեդ Քոչարյան

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) համար 2024 թվականը նշանավորվել է հոբելյանական երկու կարևորագույն իրադարձությամբ. թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական տարվա ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Ներկաներին ողջունել նաև Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Ռուսական արվեստի թանգարանի համար 2024 թվականը նշանավորվել է թանգարանի հիմնադիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի…

Կարդալ ավելին

Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները

Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարան հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը: Հայաստանի տաղավարում ներկայացված են 40 վարպետների ձեռագործ աշխատանքներ. մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում…

Կարդալ ավելին

«Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ». Կարեն Գիլոյան

«Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ». Կարեն Գիլոյան

  Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը: Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սպորտն այլևս միայն ֆիզիկական վարժությունների համալիր չէ. «Սպորտն այսօր մեծ գիտություն…

Կարդալ ավելին

Դպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողով

Դպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողով

  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին: Համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։ Համաժողովին ԿԳՄՍ…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 565