Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ…

Կարդալ ավելին

Մոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել

Մոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել երեք չվերթ: Այս մասին  տեղեկանում է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից: Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության…

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ն, տեղի կունենա ցուցահանդես և վաճառք, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի…

Կարդալ ավելին

«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ»  ՍՊԸ – ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ»  ՍՊԸ – ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, – շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը,    դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել  կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,…

Կարդալ ավելին

Նեթանյահուն նախարարներին արգելել է առանց համաձայնեցման Տաճարի լեռ այցելել

Նեթանյահուն նախարարներին արգելել է առանց համաձայնեցման Տաճարի լեռ այցելել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա ստեղծված ստատուս քվոյի սրբությունը և արգելել նախարարներին այցելել սրբավայր առանց նախնական համաձայնության: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Նախարարները չպետք է բարձրանան Տաճարի լեռ առանց նրա [Նեթանյահուի] նախնական թույլտվության, որը ստացել է իր ռազմական քարտուղարի միջոցով», – ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, վարչապետն ասել է, որ «Տաճարի լեռան հետ կապված ստատուս-քվոյի որևէ փոփոխություն չկա և չի լինելու», – ավելացրել է գերատեսչությունը:…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+24, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +26+28, Սևանա լճի ավազանը՝…

Կարդալ ավելին

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ. Տեմպն արագացել է

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ. Տեմպն արագացել է

Հաշվետու ժամանակահատվածում (վերջին մեկ շաբաթում) Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել է 2516 գովազդ, այդ թվում՝ 442 ցանցային, 2074 վահանակ, 96 մեծ տեղեկատվական դաշտով վահանակներ, ինչպես նաև «Եղքաղլույս»-ի և էլեկտրատրանսպորտի հենասյուների վրա ամրացված փոքր տեղեկատվական դաշտով 43 գովազդ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետին։ Միևնույն ժամանակ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժված վահանակների, ցանցերի և մեծ տեղեկատվական դաշտով վահանակների թվաքանակը նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 119-ով։

Կարդալ ավելին

ՄԱԿ. Օգոստոսին ուկրաինացի 184 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԱԿ. Օգոստոսին ուկրաինացի 184 խաղաղ բնակիչ է զոհվել

Օգոստոսին ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 184 ուկրաինացի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ութ երեխա, վիրավորվել՝ 856 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի վերջին զեկույցում։ Ինչպես իր ամփոփագրում նշում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, զոհերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել Ուկրաինայի օրինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում, այսինքն՝ այն տարածքներում, որոնք թիրախավորվում են ռուսական բանակի կողմից։ 184 մահացածներից 10-ը բնակվում էր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում, իսկ 856 վիրավորներից՝ 84-ը։ Օգոստոսյան պատերազմի գրեթե բոլոր զոհերը…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ

Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ

Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով: Կայքում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։

Կարդալ ավելին

Պլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն

Պլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն

Հնդկաստանը աշխարհում առաջատարն է պլաստիկով աղտոտվածության մակարդակով՝ տարեկան արտանետելով մինչև 9,3 միլիոն տոննա պլաստիկ թափոն, որը գրեթե համարժեք է համաշխարհային արտանետումների 25%-ին: Այս մասին ասվում է Nature գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ «Բացարձակ թվով մենք պարզեցինք, որ պլաստիկից աղտոտվածության արտանետումներն ամենաբարձրն են Հարավային Ասիայում, Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում, որտեղ Հնդկաստանն արտանետում է ամենամեծ ծավալը (տարեկան 9,3 միլիոն տոննա), որը համարժեք է պլաստիկի համաշխարհային արտանետումների գրեթե մեկ հինգերորդին», հետազոտության հեղինակները։ Նրանց տվյալներով՝ երկրորդ տեղում Նիգերիան…

Կարդալ ավելին
1 78 79 80 81 82 570