Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են. ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը: Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների…
Կարդալ ավելինՇուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը: Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարությունն ավարտված…
Կարդալ ավելինՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի…
Կարդալ ավելինՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնել անհատ ձեռնարկատիրոջ Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով: Մասնավորապես՝ Սննդի կառույցում չեն ապահովվել համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու համար, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ, չեն եղել արհեստական օդափոխության համակարգեր, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը, սահմանված չի եղել…
Կարդալ ավելինԳյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ)
«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները Ուրախ ենք հայտարարել «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ ահա վերջնական պատկերը՝ 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր մասին։ 2․ Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝ Երկրորդ…
Կարդալ ավելին«ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր: Նաև՝ Արտադրամասն ապահովված…
Կարդալ ավելինԿումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ։ Կումայիի համայնքային ոստիկանները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացան նոյեմբերի 16-ին։ 31-ամյա մի տղամարդ տանը կից օժանդակ…
Կարդալ ավելինԱմիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
Ամիօ բանկը շարունակում է հանդես գալ հետաքրքիր առաջարկներով և հնարավորություններով: Բանկը առանձնանում է խնայողությունների և ներդրումների լավագույն տարբերակներով, որոնք ակնհայտորեն շահավետ են հաճախորդների համար: Այժմ բացի շահավետ պայմաններից, նոր ավանդատուներին բանկն առաջարկում է նաև մասնակցել մրցույթի, որի հաղթողները կստանան ուղևորություն դեպի Աբու Դաբի: Մրցույթի շրջանակում ավանդների պայմաններն են՝ ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ Կախված ձևակերպված ավանդի գումարից և Ամիօ բանկի այլ ծառայություններից օգտվելուց՝ մասնակիցը կկուտակի միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած…
Կարդալ ավելին