Երևանում մեկնարկում է ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը

Երևանում մեկնարկում է ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը

4 հոկտեմբերի, 2024  10:37 Մերիդիան էքսպո կենտրոնում այսօր մեկնարկել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և արտասահմանյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։ Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 4-6-ը, 200-ից ավելի ընկերություն ու ստարտափ Մերիդիան էքսպո կենտրոնում կցուցադրեն իրենց նոր պրոդուկտներն ու ծառայությունները։ Բացի դրանից՝ երկու առանձին սրահներում կանցկացվեն զրույցներ ու պանելային քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով։ Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ։ ԴիջիԹեք 2024-ն անցկացվում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի…

Կարդալ ավելին

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ապահովել է 12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտ

ՊԵԿ-ը 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ապահովել է 12,5 տոկոսով ավելի շատ  հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Ժպտալը պարզապես դեմքի շարժում չէ, այն մի շարք հաճելի զգացմունքների արտահայտման ձև է, որը նույնիսկ ազդում է մեր առողջության և ինքնազգացողության վրա: Ժպտալիս արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին, էնդորֆին, դոֆամին, օքսիտոցին։ Ժպիտի տոնը 25 տարեկան է։ Այն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Տոնը նկարիչ Հարվի Բելի մտահղացումն է եղել։ Հարվին նաև առաջին սմայլիկի հեղինակն է։ Ժպիտի օրվա մասին խոսելիս Հարվին նշել է. «Ժպիտը չի ճանաչում աշխարհագրական տարածք, քաղաքական հայացքներ կամ կրոնական պատկանելություն: Յուրաքանչյուրս տարին…

Կարդալ ավելին

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում.ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի  երրորդ օրը մասնակցել է  «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով  քննարկմանը։   «Ներկայումս Հայաստանը գտնվում է  կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է  առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման  և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում…

Կարդալ ավելին

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն, որն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի` մինչ օրս անտիպ երկեր։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հրավիրում է բոլոր դեմիրճյանասերներին գրքի շնորհադեսին։ Այն կկայանա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, հոկտեմբերի 4֊ին, ժամը 15։30֊ին։

Կարդալ ավելին

27 մլն դրամ կհատկացվի ԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-ից

27 մլն դրամ կհատկացվի ԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-ից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է 2024-ի բյուջեով  ԱԺ ընդհանուր հատկացումների հաշվին իրականացնել վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է 27,4 մլն դրամ հատկացնել բենզին (16,9 մլն դրամի) եւ ձեռքի թղթե սրբիչներ (10,5 մլն դրամի) գնելու համար: Նշվում է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ:

Կարդալ ավելին

Ակնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին

Ակնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։  Այս մասին Միրզոյանը  գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ  Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։…

Կարդալ ավելին

Նոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում

Նոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին: Այս նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները: Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային…

Կարդալ ավելին

«Թամարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Նա որոշել է ընդլայնել կարագի արտադրությունը

«Թամարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Նա որոշել է ընդլայնել կարագի արտադրությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «Թամարա» ՍՊԸ-ին: Նշենք, որ կառավարությունը դեռեւս 2023-ի մայիսի իր որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Թամարա» ընկերության՝ մաքսատուրքից ազատելու հայտը, սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 140 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ «ԹԱՄԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու…

Կարդալ ավելին
1 51 52 53 54 55 568