Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 388.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.42 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.30  դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70 դրամ (աճել է 0.24 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-412 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Երեւանում ամենափոշոտ վարչական շրջանը Կենտրոնն է

Երեւանում ամենափոշոտ վարչական շրջանը Կենտրոնն է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Դիտարկումներն արվել են հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կարդալ ավելին

Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը

Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը

Ավտոսիրահա՞ր ես, հետևաբար պետք է մասնակցես այս ամառվա ամենավառ ու ակտիվ ավտոմիջոցառմանը, որտեղ կլինեն ամենաժամանակակից ավտոմեքենաները, ապահովագրություն, վարկավորում և բազմաթիվ այլ հետաքրքրություններ:   Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով:   Ձևակերպելով ավտովարկ միջոցառման ընթացքում՝ դուք կունենաք բացառիկ հնարավորություն ձեռք բերել ավտոմեքենա հատուկ պայմաններով և գործող տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով, ինչպես նաև կստանաք անակնկալ նվերներ:   Դե ինչ, կհանդիպենք հունիսի 21-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տարվա արագընթաց ու քառանիվ…

Կարդալ ավելին

Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով

Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրին: Հիմնվորման մեջ նշվում է. «ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ,…

Կարդալ ավելին

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը…

Կարդալ ավելին

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական…

Կարդալ ավելին

Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը: Նրա խոսքով երեկ՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին սպասվող չվերթը երեք անգամ հետաձգվել է, ինչի պատճառով ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում եմ օդանավակայանում:

Կարդալ ավելին

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր կադրային նշանակում է արել

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր կադրային նշանակում է արել

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Գոռ Արամայիսի Ալոյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների…

Կարդալ ավելին

ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ…

Կարդալ ավելին
1 152 153 154 155 156 572