Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինՀրապարակվել են «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունի հետևանքով վիրավորվածների անունները (ֆոտո)
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված…
Կարդալ ավելինԱրմեն Բաբալարյանն ամփոփել է ԵԱ-ն․ Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասուլիսում ամփոփել է հունիսի 27-29-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմում ոսկե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր՝ Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վիգեն Նազարյան (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյան (130 կգ): «Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք: Սուրեն Աղաջանյանը բարձրակարգ…
Կարդալ ավելինԵրկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 4-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, խոշտանգման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու զենք-զինամթերք ապօրինի պահելու՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ազատությունից ապօրինի…
Կարդալ ավելինՀայաստանը նշում է Սահմանադրության օրը
Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։ Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին՝ հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի…
Կարդալ ավելին«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում է դեպի ԵՄ գրասենյակ 
«Դիմադրության» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: Նախքան երթը սկսելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական…
Կարդալ ավելինՌուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր…
Կարդալ ավելինԱրթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրա հայտարարությունում ասվում է. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա…
Կարդալ ավելինՀայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինՈսկու արժեքը բարձրացել է
Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից մի փոքր ավելի, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,4 դոլարով կամ 0,69 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 813,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 1 981 դոլար։
Կարդալ ավելին