Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, բնակարանային գողության, անձի տիրապետությունից…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 13-16 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 12-15 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ ցերեկը՝ +26+31,, Կոտայքի լեռներում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +26+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +32+34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +24+28, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,…
Կարդալ ավելինԸնդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձ, որոնցից քաղաքացիություն տրվել է շուրջ 3000-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները…
Կարդալ ավելինՆոր կարգավորման արդյունքում տաքսիները կտրուկ գներն աճել են. աշխատանքի շտապող քաղաքացին մոտ 1000 դրամ ավել պետք է վճարի
Սեպտեմբերի 1-ից օուժի մեջ մտած կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, կտրուկ բարձրացրել է տաքսու գները: Բազմաթիվ քաղաքացիներից NEWS.am ահազանգեր է ստանում, որ երեկվանից տաքսու գները կտրուկ բարձրացել են, առվոտյան և երեկոյան ժամերին մինիմալը հիմնականում տատանվում է 1800–2000 դրամի սահմաններում, այսինքն մարդիկ ամեն պատվերի մեջ մոտավոր 1000 դրամ ավելի են վճարում: Մյուս կողմից թեեւ կարգավորումն արդեն մտել է ուժի…
Կարդալ ավելինԻնչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տարբերակները
Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։
Կարդալ ավելինԱվստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է
Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է:Հիշեցնենք, որ Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի…
Կարդալ ավելինՊԵԿ-ում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ կոմիտեի աշխատակիցների համար
Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ կարևորելով Կոմիտեի աշխատակիցների համար հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը։ Էլեկտրոնային հարթակն ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Կոմիտեի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ առկա, հեռավար և առցանց եղանակով։ Մասնավորապես, սահմանային անցակետերում ծառայող աշխատակիցները կարող են ուսուցանվել անկախ գտնվելու վայրից և ժամանակից։ Հարթակն ապահովում է ինտերակտիվություն՝ ներառելով տեսական մաս, տեսանյութեր և թեստեր։ Ուսումնական կենտրոնը պատրաստել է…
Կարդալ ավելինԳազավորված ջուրն օգտակարությամբ չի զիջում չգազավորված ջրին. The Conversation
Գազավորված եւ չգազավորված ջրերը միատեսակ օգտակար են օրգանիզմի հիդրացիայի համար։ Սակայն առաջինը որոշ դեպքերում կարող է վատացնել միզահեռացման եւ մարսողական համակարգի աշխատանքը։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել են Բոնդի համալսարանի (Ավստրալիա) բժշկական ֆակուլտետի աշխատակիցները եւ հետազոտողները։ Գիտնականները նշել են, որ երբ բանը հասնում է ջրային հավասարակշռության պահպանմանը, չգազավորված եւ գազավորված ջրերը միատեսակ օգտակար են։ Բացի այդ, ապացույցներ չկան, որ գազավորված ջուրը վնասում է ոսկորները կամ ատամները։ Բարձր թթվայնության պատճառով գազավորված ջուրը իսկապես կարող է…
Կարդալ ավելին«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը
«Երիտասարդական խորհրդարանը» հրավիրել է իր անդրանիկ նիստը: ՀՀ ԱԺ-ի փոխանցմամբ նիստի օրակարգում էին 3 օրենսդրական նախաձեռնություններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Լաուրա Թորոսյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը: ««Լեզվի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իրենից ենթադրում է հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված ծրագիր՝ սփյուռքում հայագիտության պահպանությանը, քննարկման է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 387.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.09 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին