ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։ «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- մասնավորապես, ասել է Բադալյանը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԲելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի աշնանը
Բելառուսում առաջին Հայ առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի հոկտեմբերին։ Նման մտադրության մասին սեպտեմբերի 6-ին, ըստ БЕЛТА գործակալության՝ կառուցվող տաճար այցելության ժամանակ հայտարարել են արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարյովը։ Խոսելով բելառուսահայ համայնքի և առհասարակ Բելառուսի համար այս եկեղեցու նշանակության մասին, որը հայտնի է որպես երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են տարբեր դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Նման սուրբ վայրի առկայությունը վիթխարի գործ է: Գաղափարը հիանալի է,…
Կարդալ ավելինԱՄՆ-ը սպառնացել է ռուսական բանկերի մասնաճյուղեր բացող երկրներին
Արտերկրում ռուսական բանկերի դուստր ձեռնարկությունների կամ մասնաճյուղերի բացումը պետք է «կարմիր դրոշ» լինի այլ պետությունների համար, քանի որ Ռուսաստանը կարող է այդպիսով փորձել շրջանցել Ուկրաինայի պատերազմի համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները, զգուշացրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC): Այս կապակցությամբ OFAC-ը արտասահմանյան բանկերին հորդորել է զգուշանալ նոր օտարերկրյա մասնաճյուղերի կամ ռուսական վարկային հաստատությունների դուստր ձեռնարկությունների հետ գործարքներից, այդ թվում նրանց հետ, որոնք նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանված չեն: «Ցանկացած օտարերկրյա ֆինանսական հաստատություն, որը…
Կարդալ ավելինԵրեք ամսում Երևանում 1141 շինթույլտվություն է տրվել
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում շուրջ 1141 շինարարության թույլտվություններ են տրվել: Այս մասին փաստում են ուսումնասիրությունները քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած վիճակագրական տվյալներով: Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ամենից շատ շինթույլտվությունները տրվել են Աջափնյակ վարչական շրջանում (140), ամենաքիչը՝ Նուբարաշենում (31): Նույն ժամանակահատվածում տրամադրվել է 622 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 423 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Իսկ այս տարվա հուլիս ամսին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տրամադրվել է 40 նախագծման…
Կարդալ ավելինԱլիևը նշել է ԵԽԽՎ անդամների Ադրբեջան մուտքի արգելքի վերացման պայմանները
Բաքուն կհանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առանձին պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը ԵԽԽՎ-ում այդ երկրի պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո։ Դրա մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացված միջազգային ֆորումում։ «Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին (երբ ԵԽԽՎ-ն չերկարաձգեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները) հատեց կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Սրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ…
Կարդալ ավելինՆերկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝…
Կարդալ ավելինՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամ Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ…
Կարդալ ավելինՋրվեժում լուծում են գտել այնպիսի խնդիրներ , որոնք նախկինում անհավանական էր թվում. այս եվ այլ թեմաների շուրջ բացառիկ հարցազրույց. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հետ
Ջրվեժ խոշորացված համայնքը Կոտայքի մարզի զարգացող բնակավայրերից է, որին դժվար է համարել բնակավայր (գյուղ):Այն մայրաքաղաքի սրտում է և կարծես թե նրա թաղամասերից մեկն է որովհետև ունի մայրաքաղաքին չզիջող ենթակառուցվածքներ ( բարեկարգ փողոցներ և այլն), բայց այսպիսով Ջրվեժը միաժամանակ Կոտայքի մարզի մյուս համայնքներից մեկն է իր խոշորացված գյուղական բնակավայրերով, միաժամանակ նա մարզի դինամիկ զարգացող կենտրոններից է, համայնքային նշանակության այլ խնդիրների բարեփոխման առանցքային իր նոր ծրագրերով: Այս ֆոնին պետք է արձանագրենք, որ ջրվեժցիների բնորոշմամբ հենց…
Կարդալ ավելին