Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է, սակայն ինքնասպանությունից հետո, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: «Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Կարդալ ավելինԺամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին։ Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված պարտականությունները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիա,…
Կարդալ ավելինԳեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։ Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ…
Կարդալ ավելինՊուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված…
Կարդալ ավելինՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու…
Կարդալ ավելինՍտիպված թողել են անձնական իրերը, փաստաթղթերը. ինչ են պատմել Գեղարքունիքի բնակիչները՝ ՄԻՊ-ի փաստահավաք խմբին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ՄԻՊ-ի գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել…
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Կարդալ ավելինԽաչվերացի տոնին Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ Պատարագ 
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 11-ին հանդիսավորությամբ նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Սուրբ Գայանե վանքում այդ բերկրառատ օրվա առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նշենք, որ այսօր ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև…
Կարդալ ավելինԱԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար (ֆոտո)
Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար: 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: Գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարն Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ իրանցի ըմբիշին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց: Աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ Արթուրին պոկել եւ…
Կարդալ ավելին2022թ. առաջին ութ ամիսներին Թուրքիայի բանտերում մահացել է մոտ 50 բանտարկյալ. իրավապաշտպան կազմակերպություն
2022թ. առաջին ութ ամիսներին Թուրքիայում վանդակաճաղերի հետեւում մահացել է մոտ 50 հիվանդ բանտարկյալ, ուրբաթ հայտարարել է «Փաստաբաններ հանուն ազատության» կազմակերպությունը (ÖHD), տեղեկացրել է Ahval-ը։ Ցուցարարների խումբը հավաքվել էր հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի դատարանի շենքի առջեւ եւ դատապարտում էր «կյանքի իրավունքի խախտումները» եւ անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, ինչպես նաեւ կտտանքները երկրի բանտերում։ «Փաստը, որ միայն 2022թ. մահացել է 50 հիվանդ բանտարկյալ, կոնկրետ նշան է այն բանի, որ վճիռները (բուժման կամ ազատ արձակման մասին) կայացվում են չափազանց…
Կարդալ ավելին