Դոլարն ու եվրոն էժանանում են. թուլացել է նաեւ ռուբլին

Դոլարն ու եվրոն էժանանում են. թուլացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 413.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 398.31 դրամ (նվազել է 7.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 443.13 դրամ (նվազել է 16.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (նվազել է 0.11 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 407-411 դրամով, վաճառվում է 417-422 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 390-400 դրամով,…

Կարդալ ավելին

Ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն

Ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և…

Կարդալ ավելին

18 համայնքից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել

18 համայնքից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հաղթել է ընտրություններ անցկացված 18 համայնքից միայն 10-ում, ընդ որում, 2 համայնքում՝ Ալավերդիում եւ Սիսիանում, նրանց չի հաջողվել բացարձակ հաղթանակ տանել, ինչը նշանակում է, որ նրանք  առանց ավագանիում հավելյալ ձայների,  չեն կարողանա իրենց թեկնածուին ընտրել համայնքի ղեկավար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արագածոտնի մարզի Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու մարզի Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի մարզի Արենի եւ Եղեգիս, Կոտայքի…

Կարդալ ավելին

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո

2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները,…

Կարդալ ավելին

ՔՊ–ին 3 մանդատ է պակասում Սիսիանում համայնքապետ ընտրելու համար. ո՞ր ուժերը կստանձնեն համայնքի կառավարումը

ՔՊ–ին 3 մանդատ է պակասում Սիսիանում համայնքապետ ընտրելու համար. ո՞ր ուժերը կստանձնեն համայնքի կառավարումը

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ընտրություններում, առավել շատ ձայն է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 4 093 ձայն, նրան հաջորդում է «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ 2 693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 307 ձայն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 979 ձայն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794 ձայն, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 570 ձայն, եւ «Հայ Հեղափոխական…

Կարդալ ավելին

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին․ Infocom

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին․ Infocom

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան infocom-ի հարցման՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,– ասվում է ՊՆ պատասխանում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի…

Կարդալ ավելին

«ՊՈՆՏՈՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՍԵՎԱՆԻ ԼԻՃԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ(ֆոտոշարք)

«ՊՈՆՏՈՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՍԵՎԱՆԻ ԼԻՃԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ(ֆոտոշարք)

Օրերս «Պոնտոս» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի (ուսումնասիրվող համապատասխան տարածքներում) ծրագրի հայաստանյան գործընկերներ-հետազոտողների հրավերով կայացավ հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք , որ մեդիատուրն իրականացվեց «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: «Պոնտոս» ծրագրի նպատակն է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի երկրներում և նրա սահմաններից դուրս՝ լայնածավալ, ներդաշնակ…

Կարդալ ավելին

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։ Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է…

Կարդալ ավելին

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել

Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, վերջին անգամ պատերազմից  2 օր հետո է զանգահարել եւ մինչեւ այժմ կապի դուրս չի եկել: Այս մասին  հայտնում է Վարդենիսի համայնքապետ՝ Ահարոն Խաչատրյանը: «Երբ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի հատվածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է զանգահարել, խոսել, սակայն դրանից հետո կապի…

Կարդալ ավելին

Այսօր Հայաստանի 18 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. Մասնակցում է 26 քաղաքական ուժ

Այսօր Հայաստանի 18 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. Մասնակցում է 26 քաղաքական ուժ

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան հետեւյալ մարզերում. Արագածոտնի մարզ – Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ Գեղարքունիքի մարզ – Ճամբարակ Լոռու մարզ – Գյուլագարակ, Ալավերդի,Լոռի բերդ, Տաշիր Կոտայքի մարզ – Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ Շիրակի մարզ – Անի Սյունիքի մարզ – Սիսիան, Քաջարան Վայոց Ձոր  – Արենի, Եղեգիս Տավուշի մարզ – Բերդ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու…

Կարդալ ավելին
1 461 462 463 464 465 570