Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

Կարդալ ավելին

Ադրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է. Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման…

Կարդալ ավելին

Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Նախորդ տարվա…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև. Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք  մեր բոլոր հանդիպումներում, այդ…

Կարդալ ավելին

Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն  ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ…

Կարդալ ավելին

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև

Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Կարդալ ավելին

Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան

Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան

Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես…

Կարդալ ավելին

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)

Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 405.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.62 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.32 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.10 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-409 դրամով, վաճառվում է 414-421 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-401 դրամով,…

Կարդալ ավելին

Ռուսական բոլոր ռադիոկայաններից հանվել են Պուգաչովայի եւ Մելաձեի երգերը

Ռուսական բոլոր ռադիոկայաններից հանվել են Պուգաչովայի եւ Մելաձեի երգերը

Ռուսական բոլոր ռադիոկայանների երգացանկերից հանվել են Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Մելաձեի երգերը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեի հեղինակային ստեղծագործությունները, հայտնում է Solenka.info-ն։ Մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրն ասել է, որ որոշման հիմքում Ուկրաինայի դեմ հատուկ գործողության նկատմամբ հայտնիների քննադատությունն է: Նրանցից առաջինը ելույթ է ունեցել Վալերի Մելաձեն`դատապարտելով ՌԴ իշխանություններին: Պուգաչովան մարտին մեկնել է Իսրայել, ապա օգոստոսին վերադարձել ՌԴ`ամուսնուն`Մաքսիմ Գալկինին աջակցություն հայտնելով, իսկ սեպտեմբերի վերջին կրկին լքել է երկիրը: Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեին, ապա հատուկ…

Կարդալ ավելին
1 455 456 457 458 459 570