Հուլիսի 4-ին հանրապետության առանձին վայրերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին զգալիորեն կբարձրանա, բայց արդեն առաջիկա կիրակի նորից կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,
Լոռիում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+28,
Տավուշում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+27։