ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից…
Կարդալ ավելինԲժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Կարդալ ավելինՀամայնքների ղեկավարներին կտրվեն շրջանային, քաղաքային, ավանային եւ գյուղական խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու լիազորություններ
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել. օրինագիծը մնացել է անփոփոխ:Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության…
Կարդալ ավելինՔննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…
Կարդալ ավելինԿրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ
Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովելու իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական…
Կարդալ ավելինՆերկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ
Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…
Կարդալ ավելինՏաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար
Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։ Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։ Պարզվել է, որ վարորդը…
Կարդալ ավելինՊատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն` ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հետ հարցազրույցում: Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական…
Կարդալ ավելինԴժվար է զիջել այն, ինչի նկատմամբ չունես վերահսկողություն. Աղաջանյանը` Արցախի մասին
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից եւ սա դրական զարգացում է եւ դրական միտում է:Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Փաստացի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գալ եւ սա իր հետեւիցվ բերում է նաեւ Հայաստանի նկատմամբ որոշակի ոտնձգությունների, եւ Հայաստանը կոնկրետ խնդիրների է առնչվում` պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում եւ հնարավոր լուծման հեռանկար, որը կտեղավորվի…
Կարդալ ավելին