Քիչ առաջ ձերբակալվել է ԱԻ նախարար, գեներալ–մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին…
Կարդալ ավելինԿրեմլը հայտարարել է Արցախում խաղաղության պահպանման մասին
Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ շրջանում պահպանվի խաղաղությունը, եւ բոլոր համապատասխան կողմերը կատարեն պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ մարտի 29-ին, հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Տեղեկացանք, որ նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Կարդալ ավելինՄոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը…
Կարդալ ավելինԴավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ…
Կարդալ ավելինՀայաստանը պարենային եւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ. Էկոնոմիկայի փոխնախարար
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը ներկայացրել է գերատեսչության ոլորտային ծրագրերը: Նշվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ի եւ այլ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար` աճելով 17.7 տոկոսով: Արտահանումը կազմել է 3…
Կարդալ ավելինՄիջազգային ֆինանսական շուկաները վստահում են Կառավարության վարած քաղաքականությանը
Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարեւոր իրադարձություն՝ առանձնացվել է եվրապարտատոմսերի թողարկման փաստը: Թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 3,875 տոկոս եկամտաբերությամբ: Ըստ զեկուցողի՝ միջազգային ֆինանսական շուկաները վստահությամբ…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ
Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ: ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները` առանձնացնելով դեղերի զուգահեռ, ինչպես նաեւ չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը: Տնտեսվարողների տեղեկացմամբ` հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկել են…
Կարդալ ավելինԿապիտալ ծախսերի կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. Տիգրան Խաչատրյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը` սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը…
Կարդալ ավելինԿոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ…
Կարդալ ավելին