2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները: Քաղաքապետի խոսքով Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ: 2023 թ. Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դրամ: Հրաչյա Սարգսյանը նաեւ նշել…
Կարդալ ավելինՔննարկվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2023 թ. բյուջետային հատկացումները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 մլն 331 հազար 312 դրամ. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ներկայացվել են «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի մանրամասները,…
Կարդալ ավելինՔննարկվել են ԿԳՄՍ ոլորտի բյուջետային հատկացումները
ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 250,3 մլրդ դրամ, որը 23 մլրդ դրամով ավելի է 2022 թ. հաստատված բյուջեից: Կրթության ոլորտին կուղղվի նախարարության ամբողջ բյուջեի 77 տոկոսը. գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը եւ երիտասարդությանը՝ 1 տոկոսը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:…
Կարդալ ավելինԱռաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին
«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել եւ ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը: «Նման խտրական եւ տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմքից զուրկ է, իրավաչափ չէ, քանի որ մասնաճյուղի…
Կարդալ ավելինՆախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ
Ներկայում գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ: Անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության հեղինակած ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության,…
Կարդալ ավելինՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ(ֆոտոշարք)
Օրերս մեր հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թիվն ավելացավ ևս մեկով: « Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, « Իմ անտառ Հայաստանը» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և « Շեն» բարեգործական ՀԿ –ն միավորվելով հանուն անտառների պաշտպանության , վերականգնմանը և անտառապատմանը , միասին հիմնադրել են « Հայաստանի անտառային դաշինք» -ը: Միջոցառմանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար՝ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ , ով ողջունեց ստեղծման գաղափարը և նպատակները : Այնուհետև վերոհիշյալ ՝ դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին դաշինքի առաքելությունն ու…
Կարդալ ավելինՆվազագույն կենսաթոշակը 2023 թ. հուլիսից կհասնի 36 հազար դրամի. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է…
Կարդալ ավելինՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ: Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000 դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:Հանձնաժողովն առաջին…
Կարդալ ավելին2023-ին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար կհատկացվի 50,5 մլրդ դրամ
Մեր բոլոր տնտեսական, ճյուղային եւ քաղաքական գաղափարներն արտացոլված են Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծում։ Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականին ցանկության ու համառության դեպքում հնարավոր է լուծել երկրի առջեւ դրված բոլոր խնդիրները։ «2023 թվականին նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 334,6 մլրդ դրամ։ Դրա շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝…
Կարդալ ավելին