ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են որպես HIMARS, կլինեն 625 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մի մասը, հայտնում է AP-ը: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նաեւ ֆինանսավորում է տրամադրել առանձին ծրագրի՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։ Այնպես որ 18 HIMARS ձեռք բերվի ավելի երկարաժամկետ պայմանագրերով: Սպասվում է, որ օգնության վերջին փաթեթը կներառի նաեւ այլ զինամթերք եւ սարքավորումներ:
Կարդալ ավելինԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրանք են՝ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15….
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմի է փոխանցել…
Կարդալ ավելինԿապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել 
Մասնագետներն ուսումնասիրել են արտերիվիրուսների ախտածինությունը, որոնք տարածված են խոզերի եւ ձիերի մոտ, բայց պրիմատների մոտ լավ ուսումնասիրված չեն: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սիմիական հեմոռագիկ տենդի վիրուսին (SHFV), որն Էբոլայի նման մահացու հիվանդություն է առաջացնում։ Այդ վարակը 1960-ականներից ի վեր մահացու բռնկումներ է առաջացրել անազատության մեջ գտնվող մակակաների մոտ: Պարզվել է, որ CD163 մոլեկուլը, որը ընկալիչ է, առանցքային դեր է խաղում վարակի մեջ՝ թույլ տալով վիրուսին մտնել թիրախային բջիջներ։ Այդ ընկալիչի մարդկային տարբերակը նույնպես լավ…
Կարդալ ավելինԻնչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա
2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից քաղաքացիների լուրջ հոսք սկսվեց Հայաստան։ Մասնավորապես, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանած 588 000 զբոսաշրջիկների 54,5 տոկոսը (աճը՝ 3,1 անգամ) Ռուսաստանից է եղել։ Այս միտումն ուժեղացել է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո։ Միգրանտների առաջին ալիքը Ռուսաստանից միգրանտները, որոնք ժամանել են դեռեւս մինչեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը, ներկայացված չեն արդյունաբերական ոլորտներում, նրանք աշխատանքի համար չեն դիմում արդյունաբերական ձեռնարկություններ, նման միտում չկա։ Նույնը վերաբերում է սպասարկման ոլորտին։…
Կարդալ ավելինՈւկրաինայի տնտեսությունն այս տարի կնվազի 35 տոկոսով․ ՀԲ
Ուկրաինայի տնտեսությունն այս տարի կնվազի 35 տոկոսով, կանխատեսում է Համաշխարհային բանկը, հայտնում է Reuters-ը։ Նրա հաշվարկներով՝ երկրի վերականգնումը կարժենա առնվազն 349 միլիարդ դոլար, ինչը 1,5 անգամ գերազանցում է Ուկրաինայի նախապատերազմական տնտեսությանը։ «Ուկրաինան դեռեւս հսկայական ֆինանսական աջակցության կարիք ունի»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Աննա Բյերդեն: Այնուամենայնիվ, ուկրաինական տնտեսության վերաբերյալ բանկի գնահատականը նշանավորում է հունիսին կանխատեսված 45,1 տոկոս ազատ անկման համեմատ բարձրացումը: Եվ սպասվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը աճի կվերադառնա 2023…
Կարդալ ավելինՀունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Twitter-ում տարածած հայտարարության մեջ։ «Չափազանց ցնցված եմ ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդումներից։ Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության այդպիսի գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելին«ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂՈՂԸ ՄԹԵՐՎԵԼ Է ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ». ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Պռոշյան»-ի կոնյակի գործարանի արտադրանքը հայտն է տեղական սպառողներին և նրա սահմաններից դուրս:Բանն այն է, որ գինու և կոնյակի հատընտիր արտադրանքը արտադրվում է ավանդական ձևով սակայն ՝ գործարանը շուրջ 30 տարի կարողացել է նոր խոսք ասել արտադրության մեջ քանի-որ նա մշտապես վերազինել է ժամանակակից տեխնոլոգիաներով,ստեղծելով նոր արտադրատեսակներ համալրելով գործարանը լավագույն գինեգործ-վարպետներով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ներկրելով եվրոպական նոր հոսքագծեր , որը խթանել է արտադրության որակի բարձրացմանը և այն պահպանելով լավագույն դիրքը հայկական շուկայում: Գործարանը իր տնտեսությունը…
Կարդալ ավելինԵԱ․ Հայաստանի 3 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար
Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Կարդալ ավելինԱրդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…
Կարդալ ավելին