Իսրայելի բանակի զինծառայողները ձերբակալել են 20 պաղեստինցու Հորդանան գետի Արեւմտյան ափին կատարած ստուգումների ժամանակ։
Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները ստուգումների ժամանակ Հորդանան գետի Արեւմտյան ափին ձերբակալել են առնվազն 19 երիտասարդ պաղեստինցիների Սիլվադ քաղաքում, որը գտնվում է Ռամալլահից հյուսիս-արեւելք։
WAFA պաղեստինյան գործակալությունը նշել է, որ Բեյթ-Ումար բնակավայրում, Խեւրոնից ոչ հեռու, ձերբակալվել է 12-ամյա մի դեռահաս։ Այնտեղ գտնվող փախստականների Ալ-Արուբ ճամբարում իսրայելցի զինվորները կիրառել են արցունքաբեր գազ խաղաղ քաղաքացիների դեմ։