Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422498-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2973199 է: Փաստացի այս պահին բուժվում է 2332 պացիենտ, նվազել է 12-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409879 անձ` վերջին մեկ օրում 26 անձ: Մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսի հետևանքով մահացածների…

Կարդալ ավելին

Ադրբեջանի հանցավոր քայլերի հետևանքով խաթարվել է Խրամորթից 400 մարդու բնականոն կյանքը, նրանք ունեն տարբեր խնդիրներ․ ՄԻՊ

Ադրբեջանի հանցավոր քայլերի հետևանքով խաթարվել է Խրամորթից 400 մարդու բնականոն կյանքը, նրանք ունեն տարբեր խնդիրներ․ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր…

Կարդալ ավելին

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Քիչ առաջ ձերբակալվել է ԱԻ նախարար, գեներալ–մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին…

Կարդալ ավելին

Կրեմլը հայտարարել է Արցախում խաղաղության պահպանման մասին

Կրեմլը հայտարարել է Արցախում խաղաղության պահպանման մասին

Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ շրջանում պահպանվի խաղաղությունը, եւ բոլոր համապատասխան կողմերը կատարեն պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։

Կարդալ ավելին

ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝  մարտի 29-ին, հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Տեղեկացանք, որ նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Կարդալ ավելին

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը…

Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է

Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ…

Կարդալ ավելին

Հայաստանը պարենային եւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ. Էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանը պարենային եւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը ներկայացրել է գերատեսչության ոլորտային ծրագրերը: Նշվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ի եւ այլ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար` աճելով 17.7 տոկոսով: Արտահանումը կազմել է 3…

Կարդալ ավելին

Միջազգային ֆինանսական շուկաները վստահում են Կառավարության վարած քաղաքականությանը

Միջազգային ֆինանսական շուկաները վստահում են Կառավարության վարած քաղաքականությանը

Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված  հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարեւոր իրադարձություն՝ առանձնացվել է եվրապարտատոմսերի թողարկման փաստը: Թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 3,875  տոկոս եկամտաբերությամբ: Ըստ զեկուցողի՝ միջազգային ֆինանսական շուկաները վստահությամբ…

Կարդալ ավելին

Աշխատանքային քննարկում դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ

Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ: ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները` առանձնացնելով դեղերի զուգահեռ, ինչպես նաեւ չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը: Տնտեսվարողների տեղեկացմամբ` հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկել են…

Կարդալ ավելին
1 508 509 510 511 512 565