Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհուրդի տարածած հաղորդագրությունից։ «Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՍպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել. նոր բացահայտումներ
2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ, զինծառայողներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, նա մահացել է արնաքամ լինելով: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մանրամասներ հայտնեց դատաբժշկական փորձաքննությունից, որն ավարտվել էր օրեր առաջ: «Ակնհայտ է, որ զինծառայողների մարմնի տարբեր մասերին բութ առարկաներով հարվածներ են հասցվել և ակնհայտ է, որ մեկ կամ երկու անձ չէին կարող միանգամից երեք զինծառայողի այդ կերպ վնասել, մենք գործ…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14: Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4 + 7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4 + 6, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8 + 11, Սեւանա լճի ավազանում՝…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679 վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14 946 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ: Մեկ…
Կարդալ ավելինԵկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռի արձագանքը 2-րդ նախագահի առաջարկին
ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին: «ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր…
Կարդալ ավելինԹուրքիան սոցիալական խնդիրների ճիրաններում. Վերջին ամսում 60 գործադուլ եւ բազմաթիվ բողոքի ակցիաներ
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումների պատճառով գերբարձր գնաճի ու դոլարի նկատմամբ թուրքական արժույթի սրընթաց անկումը Թուրքիայում տնտեսական քաոսային վիճակ ստեղծեց, ինչը հասարակության մեջ բողոքների ու գործադուլների ալիքների հանգեցրեց։ Թուրքիայում տնտեսական ու սոցիալական խնդիրները այն աստիճան սրվեցին, որ խանութներից հաց գնելը դարձավ օրախնդիր։ Դոլարի անդադար քաոտիկ աճը շատ տնտեսավարողների ստիպեց դադարացնել սննդամթերքի ու տեխնիկայի վաճառքը, շատ խանութներ առաջին անհրաժեշտության ապրանքները սկսեցին վաճառել մեկ հատով կամ մեկ կգ–ով։ Թեեւ Պարսից Ծոցի հարուստ արաբական երկրներից…
Կարդալ ավելինՊլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան. ՀՀ Ազգային ժողով
Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը , որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. Մահացել է 27 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…
Կարդալ ավելինԳավառի համայնքապետը կայացրեց«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է Համայնքի ղեկավար՝ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 17-ին կայացրեց՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը: Ծրագրի շրջանակներում ձեւավորվել է նախաձեռնող խումբ, Գավառ քաղաքում եւ վարչական 11 շրջաններում իրականացվել են հանրային քննարկումներ՝ բացահայտելու առկա խնդիրները: Հարցումների արդյունքների համաձայն խնդիրները դասակարգվել են ըստ ոլորտների: Առավելագույն միավոր է ստացել համայնքում սանիտարական պայմանների բարելավում գաղափարը: Գաղափարների ընտրության ժողովի ժամանակ ներկայացվեց բնակիչների կողմից ներկայացված գաղափարները, որոնցում գերակայում…
Կարդալ ավելինՀայաստանում ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ
Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը: Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը: Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել…
Կարդալ ավելին