ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 387.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.63 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.82 դրամ (նվազել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-427 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄանգանի ցածր մակարդակը կապված է աղիների հիվանդությունների վտանգի հետ. Nature
Մանգանի ցածր մակարդակը կարող է խորացնել աղիների բորբոքային հիվանդությունը։ Այս մասին վկայում է Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությունը։ SLC39A8 գենը պատասխանատու է այն սպիտակուցի արտադրման համար, որն ապահովում է մանգանի ու ցինկի մակարդակը։ Գիտնականները պարզել են, որ մուտացիաները LC39A8 գենում կապված են մանգանի դեֆիցիտի բարձր վտանգի հետ։ Այդ մուտացիաները հաճախ հանդիպում են աղիների բորբոքային հիվանդություններ՝ Կրոնի հիվանդություն եւ կոլիտ ունեցող մարդկանց մոտ։ Հայտնաբերված փոխադարձ կապը հաստատում է հիպոթեզն այն մասին, որ մանգանի դեֆիցիտը բարձրացնում է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 17-ին հանրապետության մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 3-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+22,…
Կարդալ ավելինՆեթանյահուն Թրամփին կոչ է արել «հույսը չդնել հաջողության վրա»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ գոլֆ-ակումբում ենթադրյալ մահափորձից հետո ամերիկացի քաղաքական գործչին կոչ է արել «հույսը չդնել հաջողության վրա»։ «Սարան եւ ես ցնցված էինք նախագահ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից եւ հանգստացանք, երբ լսեցինք, որ այդ փորձը եւս անհաջող էր։ Բայց մենք չպետք է հույսներս հաջողության վրա դնենք»,- նշված է Իսրայելի վարչապետի X-ի հաղորդագրությունում։ Նա լավագույն մաղթանքներն է փոխանցել Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանիին, ինչպես նաեւ հույս է հայտնել,…
Կարդալ ավելինՄիջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր(տեսանյութ)
Սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել ՆԳՆ կողմից մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը, որի արդյունքում կմիավորվեն Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, և ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից օպտիմալ և արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը։ Փաթեթի մշակման հարցում նշանակալի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ներգրավված էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրը։ Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե…
Կարդալ ավելին«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2024». ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԱԼՄԱԹԻՈՒՄ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2024 թվականի սեպտեմբերի 10-12-ն անցկացվել է «Կիրառական համաճարակաբանություն 2024» խորագրով 1-ին գիտական տարածաշրջանային սիմպոզիումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր 10 երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյան: Սիմպոզիումը կազմակերպվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը (US CDC)՝ Ղազախստանի…
Կարդալ ավելինՀայաստանը ՀՀԿ-ի օրոք նախատեսում էր գնել մոտ 2 500 անօդաչու՝փոխարենը Փաշինյանը նախընտրական դիվիդենտ է փախցնում «խաղաղություն»անվան տակ.Մամիջանյան
Այսօր Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը /Խաղաղության/ պայմանագրի վավերացման շուրջ ասաց,- «մենք քայլեր ենք արել, որոնք բխում են Նոյեմբերի 9-ին եռակողմ ամրագրված պայմնագրից, մինչդեռ Ադրբեջանը փաստաթղթի 16 կետանոցմասից փորձում է հանել իրեն ոչ շահեկան կետերը»:Այսպիսով ստացվում է, որ մեր կողմից Տավուշի մարզի գյուղերի զիջումը միակողմանի է և մեր սուվերեն տարածքից շուրջ 200 քկմ. խլած Ադրբեջանը դեռևս փորձ չի անում լքելու այն: Իսկ Խաղաղության փաստաթուղթը դա պարզապես մի թուղթ է , որը…
Կարդալ ավելինԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿ. ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՄԻՍԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը: Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։ Հիշեցնենք, որ…
Կարդալ ավելինՆոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար
2000-ականների սկզբին Միացյալ Թագավորությունում ստեղծվեց ժամանակակից բանկային հավելվածի առաջին նմուշը, սակայն թվային բանկինգի մասին սկսել էին խոսել դեռևս 1990-ական թվականներից: Այս կարճ ժամանակահատվածում թվային բանկինգը հասցրեց դառնալ յուրաքանչյուրի առօրյայի կարևոր մասը, առանց որի անգամ դժվար է պատկերացնել ֆինանսների կառավարումը: Այժմ աշխարհում բանկային հաշիվ ունեցողների կեսից ավելին` շուրջ 63%-ը, ունի օնլայն բանկինգի հավելված իր հեռախոսում: Ամիօ բանկն էլ շարունակաբար բարելավում է իր հաճախորդների փորձառությունը` զարգացնելով AMIO Mobile հավելվածը: AMIO Mobile-ում անընդհատ ավելանում են նոր ֆունկցիաներ և հնարավորություններ,…
Կարդալ ավելին«Թրավելինգ դոքթորս» ՀԿ-ի հետ համագործակցելը դրական ազդեցություն ունի նորություններին ծանոթանալու և փորձի փոխանակման տեսանկունից.Անուշավան Վիրաբյան
Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում տեղի ունեցավ «Վնասվածքային ընդլայնված կենսապահովում» թեմայով դասընթաց, որը վարում էին ԱՄՆ և Մեքսիկայից ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն բժիշկ-հրահանգիչները։ Նրանց բոլորին մեկ ծրագրի շուրջ համախմբել էր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչե Համբարձումյանը, ով բժիշկների վերապատրաստման բազմամյա փորձառություն ունի։ Դասընթացին ներկա էին մոտ տասնյակ բուժհաստատությունների և Երևանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ բժիշկները։ «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպությունն այսօրինակ դասընթացներ է ունենում տարեկան մի քանի անգամ՝ Հայաստան հրավիրելով ոլորտային լավագույն մասնագետներին։ Նախորդող երկու օրերին բժշկական…
Կարդալ ավելին