Փետրվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների չորրորդ կուրսի ուսանողների հետ, որոնք իրենց ճանաչողական պրակտիկան են անցկացնում Ազգային ժողովում: Բաբկեն Թունյանը կարեւորել է նման հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են հենց խորհրդարանականներին: Նրա խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է շփվելու այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ապագայում կառավարելու են երկիրը: Բաբկեն Թունյանը կարեւորել…
Կարդալ ավելինՀայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարդալ ավելինԳլխավոր դատախազը ամփոփել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը. տրվել են հանձնարարականներ
ՀՀ գլխավոր դատախազություն պաշտոնական էջը տեղեկացնում է: Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի…
Կարդալ ավելինՋրառատն ու Կաթնաղբյուրը շուտով մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ շուտով Ջրառատն ու Կաթնաղբյուրը կունենան մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ: ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկա փուլում երկու դպրոցների պատերը հիմնականում շարված են, ավարտվել են նաև շենքերի բետոնե ծածկերի տեղադրման աշխատանքները: Ջրառատում տանիքը և պատուհանները մասսամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ…
Կարդալ ավելինՍԱՏՄ -ն կասեցրել է տնտեսվարողի գործունեությունը
ՍԱՏՄ պաշտոնական էջը տեղեկացնում է՝ Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների բնակելի տների ուղղությամբ կրակահերթեր է արձակվել. Արցախի ՄԻՊ
Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով…
Կարդալ ավելինՄաքսային կցորդ. «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 100-150 հայկական մեքենա
«Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում կուտակվել է մոտ 100-150 հայկական մեքենա։ Այս մասին փետրվարի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նա պարզաբանել է, որ Հյուսիսային Օսիայի կողմից կուտակվել է ավելի քան 1000 մեքենա, դրանց 10-15 տոկոսը հայկական մեքենաներ են։ Ըստ նրա՝ ձյան եւ ուժեղ քամու պատճառով ճանապարհը պարբերաբար փակվում-բացվում է։ «Գիշերվանից Խաչի լեռնանցքը փակ է»,- նշել է մաքսային կցորդը։
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյան. Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա
Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը եւ ի՞նչ դիրքորոշում ունի, Արմեն Գրիգորյանն ասաց, որ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»։ «Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է եւ պետք է այդպիսին մնա»,- ասաց Գրիգորյանը։
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք. Մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399727 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2805028 վերջին մեկ օրում` 7636 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28040 պացիենտ: Մեկ օրում աճել է 278-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 362004 անձ` վերջին մեկ օրում 2548 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6…
Կարդալ ավելինՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա եւս բավարար չէր այն ընդունելու համար: Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը…
Կարդալ ավելին