Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ 2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7% : 2021 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել: Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է շուրջ 793 մլն 65 հազ. դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 597 մլն 418 հազ. դրամի համեմատությամբ: Ցուցանիշն աճել է 195 մլն 647 հազ. դրամի չափով կամ 32,7%: Ինչ խոսք, վճարովի ծառայությունների…
Կարդալ ավելինԽորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 68.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100.000 դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, եւ դրանում որեւէ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ: Գործադիրն առաջարկում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը…
Կարդալ ավելինՀայ-թուրքական բանակցություններ․ որքանո՞վ է իրատեսական հարաբերությունների կարգավորումը
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրն ու վայրն արդեն հայտնի են՝ փետրվարի 24, Վիեննա։ Մոսկվայում հունվարի 14-ին առաջին հանդիպումից մեկ ամիս անց երկրորդ հանդիպման անցկացումը գոնե այս պահին գործընթացի դինամիկության մասին է վկայում։ Թեեւ որեւէ պետություն պաշտոնապես հայ-թուրքական բանակցություններում միջնորդի դեր չի ստանձնել, բայց Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպում էր ունեցել ՌԴ փոխարտգործնախարարը, իսկ ՌԴ մայրաքաղաքում` ԱԳՆ ընդունելությունների տանը բանակցությունների մեկնարկն իր հերթին խորհրդանշական է եւ ընդգծում է Մոսկվայի կարեւոր դերակատարումն…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք. Մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394074 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2790095 վերջին մեկ օրում` 6807 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28251 պացիենտ: Մեկ օրում նվազել է 700-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 356165 անձ` վերջին մեկ օրում 3180 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5…
Կարդալ ավելինԼուկաշենկո. Հայաստանը գնալու տեղ չունի. Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են
«Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են… Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին։ «Ադրբեջանն այս կոհորտայից դուրս է, մենք այնտեղ շատ սխալներ ենք թույլ տվել։ Սա առանձին խոսակցություն է։ Եւ այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լրջորեն աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում ճանապարհները,…
Կարդալ ավելինԴավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց և հրապարակային դատավարություն. Փաստաբանական խումբ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է՝ եկել հայտարարությամբը, որը ներկայացնում ենք ստորեւ: «Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով: Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում դատավոր Մանվել Շահվերդյանի…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանը համայնքային նշանակության մի շարք աշխատանքներ է կյանքի կոչում: Այդ մասին տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր համայնքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ու ծրագրեր ենք իրականացնում»,- ասում է համայնքապետը և մասնավորապես հավելում՝ արձանագրելով և վերլուծելով համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և գնահատելով կարիքները ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին Արտաշատ համայնքը ներկայացրել է սուբվենցիայի փաթեթ, որտեղ…
Կարդալ ավելինԱԺ խորհուրդը նիստ է գումարել
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 16 հարց: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: ՀՀ Ազգային ժողովի…
Կարդալ ավելինՏեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման,…
Կարդալ ավելին