Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նախատեսվում է, որ  տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց…

Կարդալ ավելին

Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին

Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին

««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 7-ին քննարկվել է  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական  խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական…

Կարդալ ավելին

Աղվան Վարդանյանի՝ նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

Աղվան Վարդանյանի՝ նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը․ օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ: Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք…

Կարդալ ավելին

«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

Սահմանադրական դատարանը վաղը ՝փետրվարի 7-ին, քննելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։ Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:…

Կարդալ ավելին

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն

Արարատի մարզպետարանում  այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են 2021-2022 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, կրթօջախներում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր: «Հնուց ժառանգված խնդիրներ կան, որոնց մի մասին վերջին տարիներին լուծում է տրվել, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, և ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ: Այցելելու եմ դպրոցներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանք Կառավարությանը ներկայացնելու…

Կարդալ ավելին

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

Կարդալ ավելին

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. Փաստաբան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. Փաստաբան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Կարդալ ավելին

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների թեկնածուների անունները

Փետրվարի 8-ին սպասվող Երեւանի ավագանու նիստին կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները։ Երեւանի ավագանու որոշումների նախագծերում նշվում է երեք թեկնածուի անուն: Նրանք են` ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Կարդալ ավելին
1 531 532 533 534 535 567