Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց

Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց

Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի…

Կարդալ ավելին

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ .Կենտրոնական Բանկ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ .Կենտրոնական Բանկ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:   Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ   ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների: 1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել…

Կարդալ ավելին

Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…

Կարդալ ավելին

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:  Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով: Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Համերգների ծրագրերում…

Կարդալ ավելին

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

  ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների  ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025…

Կարդալ ավելին

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

ԿԳՄՍ նախարարության  տեղեկացմամբ  հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),…

Կարդալ ավելին

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում(Տեսանյութ)

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում(Տեսանյութ)

ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի…

Կարդալ ավելին

Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան

Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Տամբուլայում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու «իսրայելական ցեղասպանությունները» Գազայում և Լիբանանում, հայտնում է Al Jazeera-ն։ Էրդողանն ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են «Գազայի դեմ Իսրայելի կողմից մղված ցեղասպանական պատերազմը և Լիբանանի վրա բոլոր հարձակումները»: «Տարածաշրջանում տիրող ողբերգական հումանիտար իրավիճակը նույնպես եղել է թեմաներից մեկը»,- ​​ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կոչ է արել…

Կարդալ ավելին

Նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում. ՄԻՊ

Նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում. ՄԻՊ

Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։ Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ հայտարարությունում՞ Հարկ է նկատի ունենալ, որ նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի…

Կարդալ ավելին

Իսրայելական ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած ղեկավարի լուսանկարով թռուցիկներ են նետել Գազայի վրա

Իսրայելական ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած ղեկավարի լուսանկարով թռուցիկներ են նետել Գազայի վրա

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հարավային հատվածի վրա թռուցիկներ են նետել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած Յահյա Սինվարի լուսանկարով, հայտնում է Al Jazeera-ն։ Բացի այդ, թռուցիկները պարունակում են արաբերենով տպագրված տեքստ, որտեղ ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան»։ «Ով թողնի զենքը և հանձնի պատանդներին, նրանց թույլ կտրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,- ասվում է արաբերենով գրված թռուցիկում։ Թռուցիկի տեքստը բխում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հինգշաբթի օրը արած հայտարարությունից այն բանից հետո, երբ Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների…

Կարդալ ավելին
1 34 35 36 37 38 569