Այո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Ավինյան (տեսանյութ)

Այո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Ավինյան (տեսանյութ)

Այո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛…  Բոլորը պարտավոր են պահել խոսքի կշիռն ու արժեքը։ Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթ ու դեռ սպասում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի հաստատմանը։ Երևանը 2018թ ից մինչ այս պահը, ոչ մի քաղաքապետ չի՛ պաշտոնավարել օրենքով սահմանված իր ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածը։ ՔՊ-ն ձախողել է Երևանի կառավարումը ամեն ոլորտում։ Ասե՛լ ե՛ք, դե՛ պահեք ԽՈՍՔԻ կշիռը` «Դուխով» կազմակերպե՛ք արտահերթ ընտրություններ։ Հ.Գ. Իր ֆեսբուքյան էջում այս տողերով է  մեկնաբանել  մայրաքաղաքի ընդդիմադիր ավագանու…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի  ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի  ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի փակ հանդիպմանը: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը  ելույթներ կունենա   «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների առաջնահերթություններ» և «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմաներով քննարկումներին։ ՄՊՀ-ն Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Կիմա Իսպիրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադարամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացարել են կրկնակի ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները (ք․ Երևան, Տիտոգրադյան փ․)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։            

Կարդալ ավելին

Այսօր մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բացումը

Այսօր մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բացումը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի  գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը  այսօր մայրաքաղաքում  մեկարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:   Այս տարի ծրագրին մասնակցում…

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։ Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում. Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00, Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին. Բջնիում՝ ժամը 9․30-12․00, Արզականում՝ ժամը 13․00-14․00,…

Կարդալ ավելին

Զոհերի թիվը Լիբանանի հարավում Իսրայելի գրոհների պատճառով հասել է 558-ի

Զոհերի թիվը Լիբանանի հարավում Իսրայելի գրոհների պատճառով հասել է 558-ի

Լիբանանի հարավային մասի բնակավայրերին իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածների զոհերի թիվը 492-ից հասել է 558-ի, վիրավորվել է 1 835 մարդ։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ասել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Զոհերի մեջ կան 50 երեխաներ եւ 94 կանայք, զոհվել են նաեւ շտապօգնության 4 աշխատակիցներ, նրանց մեքենաները ենթարկվել են հարվածի օդից,- ասել է նա։- Բացի այդ, իսրայելական ռմբակոծման հետեւանքով քանդվել է հիվանդանոց Բինտ Ջբեյլ քաղաքում»։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էական փոփոխության չի ենթարկվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 102 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 102 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 3-ական, թմրանյութի իրացման և երեխայի…

Կարդալ ավելին

Ստատինները նվազեցնում են քաղցկեղի ավելի քան 20 տեսակների առաջացման վտանգը. iScience

Ստատինները նվազեցնում են քաղցկեղի ավելի քան 20 տեսակների առաջացման վտանգը. iScience

Չինացի գիտնականները պարզել են, որ ստատինների՝ արյան մեջ խոլեստերնի մակարդակն իջեցնող դեղերի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 20 տեսակների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։ Ստատինները դեղամիջոցների խումբ են, որոնք օգնում են պահել ցածր խտության լիպոպրոտեիդների եւ տրիգլիցերիդների խոլեստերինի մակարդակը։ Դրանք օգնում են իջեցնել խոլեստերինային բշտերի առաջացման վտանգը՝ խոլեստերինի եւ կալցիումի թանձրուկներ, որոնք գոյանում են անոթների պատերին եւ դժվարացնում արյան հոսքը։ Պարզելու համար, թե ինչպես է ստատինների ընդունումն ազդում մարդու առողջության այլ կողմերի վրա,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.02 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  517.67 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.16 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-428 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 66 67 68 69 70 572