Համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով և կազմակերպչական նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը շարունակում է հավաքագրել մասնագետներ: – Գործընթացի նպատակն է ձևավորել մասնագիտական բարձր կարողություններով կադրային բանկ, որը հնարավորություն կտա արագ և արդյունավետ համալրել թափուր աշխատատեղերը, այդ թվում՝ հայեցողական պաշտոնները, քաղաքացիական աշխատանքի և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքները։ – Կադրային բանկը համալրելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում և ինքնակենսագրություն (CV)։ – Փաստաթղթերը պետք է ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային…
Կարդալ ավելինԴոլարը շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 390.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 1.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.12 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.71 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք. Սպասվում են տեղումներ
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։ Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։
Կարդալ ավելինԱնհրաժեշտ է, որ ամեն քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Մարտունու համայնքապետին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ: Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և հաճախ ստանում են արագ լուծումներ: «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում…
Կարդալ ավելինԵվրոպան չի շահի սպառազինությունների պատերազմը, եթե հետեւի ներկա կանոններին. Politico
Եվրոպան չի կարողանա շահել սպառազինությունների արդի պատերազմը, եթե հետեւի ներկա կանոններին, Politico եվրոպական պարբերականին ասել է ֆրանսիացի ծովակալ, ՆԱՏՕ Միավորված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պիեռ Վանդիեն։ «Եվրոպան չի կարողանա հաղթել սպառազինությունների ապագա պատերազմում՝ հետեւելով այն կանոններին, որոնք այսօր պարտադրել է իրեն»,- նրա խոսքերը մեջբերել է թերթը։ Ֆրանսիացի ծովակալը հուսով է, որ Հաագայում 2025թ. ՆԱՏՕ գագաթաժողովը ԵՄ-ին ազդանշան կուղարկի այն մասին, որ եթե ցանկանում է «շարունակել սպառազինությունների մրցավազքը, ապա պետք է «փոխի իր կանոնները»։ Վանդիեն…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարզերի մեծ մասում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝– 0-3, Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+2, Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7, Արագածոտնի…
Կարդալ ավելինՄենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը. Հայաստանի նախագահ
Հայաստանը գնահատում է Լեհաստանի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում Լեհաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Լեհաստանը Հայաստանի հուսալի գործընկերն է, այդ թվում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում»,- նշել է նա։ Խաչատուրյանը հայտնել է, որ 2024-ը հատուկ էր ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում՝ հիշեցնելով խաղաղության գործիքի (Եվրոպական հիմնադրամի- խմբ.) գործադրման եւ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսություն սկսելու վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը։ Այս…
Կարդալ ավելինԿանաչ թեյով կոմբուչան օգնում է նիհարել. Foods
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կոմբուչայի (թեյասնկի) մշտական օգտագործումը կանաչ թեյի հետ նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի, մետաբոլիզմի եւ կյանքի որակի բարելավմանը։ Դա հատկապես վերաբերում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ովքեր դիետա են պահում։ Աշխատանքը հրապարակվել է Foods ամսագրում։ Փորձի ընթացքում ավելորդ քաշ ունեցող 75 մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ Մեկը հետեւել է սահմանափակ կալորիաներով դիետայի, մյուսը լրացուցիչ ամեն օր խմել է 200 միլիլիտր կոմբուչա կանաչ թեյով։ Հետազոտությունը տեւել է 10 շաբաթ։ Կոմբուչան, որն…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, – շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, -բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, – սննդամթերքի արտադրության գործընթացի հետ…
Կարդալ ավելինԱշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ։ Տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն և տարբեր տրամաչափի 52 փամփուշտ,…
Կարդալ ավելին