Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ «[Ջո Բայդենի] օգնականները նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Իսրայելի հետ [իրանական հարձակմանը] պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Ի թիվս այլոց, դիտարկվում է Իրանի կողմից աջակցվող կազմավորումների դեմ կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության…
Կարդալ ավելինԳիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA
Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացահայտել են, որ գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշը երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդեսում: Հետազոտությանը մասնակցել են 40-65 տարեկան ավելի քան յոթ հազար կամավորներ գերմանական Տրիաս և Պուժոլի հետազոտական ինստիտուտի (IGTP) գլխավորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թվականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի և հասակի, ուտելու սովորությունների, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աննշան աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 387.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.45 դրամ (նվազել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.06 դրամ (նվազել է 1.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.10 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ
ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։ Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը
Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, եւ արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։ «Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։
Կարդալ ավելինՀարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինը
Մեծ քանակությամբ ձվերի օգտագործումը, հակառակ տարածված առասպելի, չի հանգեցնում «վատ խոլեստերինի» մակարդակի աճի, հայտնել է Հարվարդի համալսարանի դոկտորանտ Նիկ Նորվիցը, որը մեկ ամսվա ընթացքում կերել է 720 ձու, որպեսզի ցրի առասպելը։ Փորձի արդյունքները գիտնականը ներկայացրել է իր Յութուբ-ալիքում։ Հետազոտությունն սկսելուց առաջ Նորվիցը հիպոթեզ է առաջադրել, որի համաձայն՝ ձու ուտելը չի բարձրացնում խոլեստերինը, հակառակը՝ իջեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների թիվն արյան մեջ։ Իր ենթադրոթյունն ապացուցելու համար գիտնականն ամեն օր կերել է 24 ձու։ Մեկ ամիս անց…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հոկտեմբերի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում +9+11, վաղը ցերեկը՝ +22+24։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+23, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+17, Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝…
Կարդալ ավելինԿարևորվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը. ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել է Հանրապետության նախագահը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում…
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահը, որպես «վստահության միջոց», պահանջում է ՀՀ իշխանություններից դատի տալ Ազգային հերոսներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լիովին լկտիանալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններից, պահանջում է Հայաստանի իշխանություններից, որպես «վստահության միջոց», քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ 90-ականների սկզբին Ադրբեջանը արյունալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Երկու տարի տևած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարողացավ Ադրբեջանին զինադադար պարտադրել, որը 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընդհատումներով տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը և ավարտվեց Ադրբեջանի հերթական ագրեսիայով՝ Լեռնային Ղարաբաղի…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…
Կարդալ ավելին