ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին։ Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները։ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գործում է «Ազգային ժողովի ընտրություններ» պատուհանը, որտեղ կարելի է մտնել ու գտնել ամբողջ փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է կուսակցություններին և մնացած շահառուներին։ Նույն տեղում զետեղված են նաև լրագրողների, դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկություններ»,- հայտնել է Սմբատյանը։
