ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Կարդալ ավելինԵրևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ. փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինVirgin ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում
Ավստրալական Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Քվինսթաուն-Մելբուռն չվերթը, վթարային վայրէջք է կատարել Ինվերքարգիլ քաղաքում (Նոր Զելանդիայի Հարավային կղզի)։ Այս մասին տեղեկացրել են Քվինսթաունի օդանավակայանում։ «Virgin Australia ավիաընկերության VA148 չվերթը մեկնում էր Քվինսթաունի օդանավակայանից Մելբուռն։ Թռիչքից անմիջապես հետո առաջ է եկել խնդիր, եւ ինքնաթիռը վերուղղորդվել է Ինվերքարգիլի օդանավակայան, որտեղ էլ բարեհաջող իջել է»,- նշված է օդանավակայի X-ի հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՀայրենիքի կողքին ենք այսօր եւ միշտ.«Կառույց» շինարարական ընկերության հաջողության գրավականը(ֆոտոներ)
Կառավարությունն ընթացիկ տարում աննախադեպ շինարարական աշխատանքների հայտ է առաջարկել և այս ֆոնին շինարարական ընկերությունները լայն հնարավորություն ունեն մրցույթներին մասնակցելու: ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստով հավանություն էր ստացել և առաջարկվել էր 2021 -2022 թթ. հաստատված ծրագրերի համար ընթացիկ բյուջեից իրականացնել հատկացում:Նշված 9 մարզերի հատկացված գումարը կազմում էր 2…
Կարդալ ավելինՍարկոզին զգուշացրել է Մակրոնին. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են Ֆրանսիան քաոսի մեջ գցել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կիրակի նախազգուշացրել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ազգային ժողովը ցրելու և արտահերթ օրենսդրական ընտրություններ նշանակելու անսպասելի որոշումը կարող է հակադարձ արդյունք ունենալ և երկիրը քաոսի մեջ գցել, գրում է Journal du Dimanche-ը։ Մակրոնը հայտարարել էր արտահերթ ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, անցկացնելու մասին այն բանից հետո, երբ նրա կենտրոնամետ դաշինքը պարտություն էր կրել ծայրահեղ աջ «Ազգային միավորման» կողմից կիրակի օրը կայացած Եվրախորհրդարանի քվեարկության ժամանակ: Սարկոզին, պահպանողական նախկին…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին…
Կարդալ ավելինՊեսկով. Պուտինը չի հերքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հերքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը՝ նշելով, որ այնտեղ կան օրինական իշխանություններ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է РИА Новости-ն։ Պուտինն ուրբաթ օրը նախանշել է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի մեկնարկի պայմանները։
Կարդալ ավելինՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ խմբավորման դիրքորոշումը համահունչ է ՄԱԿ-ի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի հիմնարար սկզբունքներին: Իր հեռուստաուղերձում Հանիեն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունել համաձայնությունը, որը երաշխավորում է մշտական հրադադար, Իսրայելի ամբողջական հեռացում Գազայից, վերակականգնում և փոխանակում։ Պաղեստինցիները կշարունակեն դրսևորել տոկունություն, դիմադրություն և նվիրվածություն իրենց ազգային պայքարին, հավելել է նա։ Իսրայելի կառավարությունը մինչև այժմ հրապարակայնորեն չի պաշտպանել Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, չնայած ԱՄՆ-ի այն պնդումներին, թե այն ընդունել…
Կարդալ ավելինԽցերի սանհանգույցները բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով, չեն ունեցել դռներ. ՄԻՊ-ի չհայտարարված այցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր: Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։…
Կարդալ ավելին