Սանահին կայարանից տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ. ՆԳՆ փրկարար ծառայություն

Սանահին կայարանից տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ. ՆԳՆ փրկարար ծառայություն

Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: «Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44…

Կարդալ ավելին

«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը  միասնական  քաղաքական կամք է».Շարժման անդամ

«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը  միասնական  քաղաքական կամք է».Շարժման անդամ

«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Խաչիկ Մնացականյանը   շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։   « Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական  106 -ամյակը՝    Հանրապետության տոնը, որը  հերթական անգամ ապացուցում է, որ  պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը  միասնական  քաղաքական կամք է, այն մնայուն և գերագույն արժեք է:Մենք  անցել ենք և շարունակ անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ աշխարհասփյուռ…

Կարդալ ավելին

1918-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն. Իրանագետ

1918-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն. Իրանագետ

1918թ. մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք՝ ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն»,- նշել է նա:

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանի այցը Բելգիայի թագավորություն

Սուրեն Պապիկյանի այցը Բելգիայի թագավորություն

ՊՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: Լրատվություն

Կարդալ ավելին

Այսօր էլ առաջնային նպատակ է մնում հայոց պետականության ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Այսօր էլ առաջնային նպատակ  է մնում հայոց պետականության ամրապնդումը. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ հայտարարություն է տարածել: «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: 1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը: Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Հանրապետության տոնը խորհրդանշում է անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը. Արարատ Միրզոյան

Հանրապետության տոնը խորհրդանշում է անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ «Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը: Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- ասել է նա։

Կարդալ ավելին

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց մեր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։ Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»:

Կարդալ ավելին

Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից ու գրել. «Ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է»։ Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար

Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար

Ադրբեջանի իշխանությունները, ամեն ինչ գլխիվայր շուռ տալու իրենց բնորոշ ոճով, օգտագործեցին Հայաստանի կողմից չորս գյուղերի փոխանցումը՝ Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այսպես, մայիսի 28-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունն արտասովոր շտապողականությամբ մամուլի ներկայացուցիչների համար շրջայց է կազմակերպել ։ Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»։ «Մենք մեր աչքերով տեսանք հայերի կողմից իրականացված վանդալիզմը և գյուղում ավերված տները»,- հայտնում են ադրբեջանցի լրագրողները։ Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Հայկական…

Կարդալ ավելին

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառման մեջ: «Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին: Ընդհանուր վնասի գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կմիավորենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ ազդեցությունը մեղմելու համար»,- նշել է Անի Բադալյանը՝ X-ի…

Կարդալ ավելին
1 247 248 249 250 251 645