ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ Գերագույն մարմնի՝ այսօր տարածած հայտարարությանը, և միանում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի և մյուս քաղաքացիների նկատմամբ անթույլատրելի վարք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջին: Այդ մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք՝ ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր հայտարարել էր․ «2024թ. մայիսի 27-ին ոստիկանության գործողությունների մասին 2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հասնող…
Կարդալ ավելինՌուսաստանը պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում. Գրիգորի Կարասին
Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի աջակցությանը՝ Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման հարցում, այն շուտով կսկսվի։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։ «Մենք ծրագրում ենք մոտ ապագայում սկսել դրա համար նախապատրաստական աշխատանքները և ապավինում ենք ձեր աջակցությանը»,- ասել է ռուս սենատորը։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Դա թույլ…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ…
Կարդալ ավելինԵրևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների շուրջ 300 մասնակից. ՆԳՆ
Երևանում անհնազանդության ակցիաների 273 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանութունը։ «Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։ Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ…
Կարդալ ավելինԲագրատաշենի մաքսակետ-գյուղ Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է մեկ երթևեկաշերտով. ՏԿԵՆ
«Բագրատաշեն» մաքսակետ – Նոյեմբերյան – Իջևան – Դիլիջան – Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Ըստ հաղորդագրության՝ «Բագրատաշեն» մաքսակետ – գյուղ Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է՝ օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի վարորդներին հորդորում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպում:
Կարդալ ավելինԱռաջին անգամ Երևանում. ելույթ կունենա Դանիլա Կոզլովսկի
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Անունը պատահական չի ընտրվել, այն յուրօրինակ ուղերձ է պարունակում հանդիսատեսի համար. Մի կողմից դա վերաբերում է հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի անվանը, ով Կոզլովսկու կուռքն է, և ում երգերը շոուի գլխավոր կետը կլինեն։ Մյուս կողմից, դա մատնանշում է հենց «անկեղծ» բառը, որը թարգմանության մեջ հնչում է որպես « անկեղծ»։ Իսկապես, դա կլինի բացահայտումների երեկո: Երաժշտական մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության և Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի…
Կարդալ ավելինՄՔԴ-ի դատախազը մերժել է Նաթանյահուի ձերբակալման օրդերի պահանջից հետո ԱՄՆ-ի և Իսրայելի քննադատությունը
Հռոմի ստատուտի մասնակից պետությունները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները, հակառակ դեպքում այն կկորցնի իր իմաստը։ Այս մասին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հայտարարել է The Sunday Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գազայի հատվածում գործողությունների պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր պահանջելու հետևանքով ՄՔԴ-ի գործողությունների հանդեպ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ այլ երկրների դժգոհության մասին հաղորդումները։ «Մեր գործը որևէ մեկի հետ ընկերանալը չէ,- ասել է նա։- Մենք պարտավոր ենք…
Կարդալ ավելինՀայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը փոքր-ինչ նվազել է
Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2024 թվականի հունվար-մարտ ամսիներին ուղևորահոսքը կազմել է 1 043 440 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 1 022 312 մարդ, իսկ Շիրակի օդանավակայանում՝ 21128։ Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-մարտին ուղևորահոսքը կազմել է 1 046 701 մարդ, 2022 թվականի հունվար-մարտին՝ 570 689 մարդ, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 քաղաքացի։
Կարդալ ավելինՈրպես հիմնական խնդիր պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը. Վարդան Ոսկանյան
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: «Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ…
Կարդալ ավելինԱդրբեջանը պաշտպանական ծախսերը ավելացնում է 415 միլիոն դոլարով
Ադրբեջանը մինչև 2024 թվականը պաշտպանական ծախսերը կավելացնի 11 տոկոսով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ծախսերը կավելանան 705,3 միլիոն մանաթով (գրեթե 415 միլիոն դոլար)։ Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշը կազմում է մինչև 7 միլիարդ 126,3 միլիոն մանաթ (գրեթե 4,2 միլիարդ):
Կարդալ ավելին