Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։ «Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել առավոտյան 08:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը պետք է տրամադրեր ՀԱՄԱՍ-ը»,…
Կարդալ ավելինՀայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…
Կարդալ ավելինMolecular Cell. ՌՆԹ-ի վնասումն առանցքային դեր է խաղում արևայրուքի նկատմամբ սուր արձագանքի առաջացման մեջ
Ավանդաբար համարվում է, որ արևայրուքը առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասման հետևանքով: Սակայն Կոպենհագենի համալսարանի և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ՌՆԹ-ն՝ մեկ այլ կենսական բջջային մոլեկուլ, մեծ դեր է խաղում արևայրուքի հանդեպ սուր արձագանքի առաջացման գործում: Մեզանից շատերը կյանքում գոնե մեկ անգամ արևայրուք ստացել են: Մեզ նաև ասում էին, որ արևայրուքը վնասում է ԴՆԹ-ն։ Բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ, բացատրում են այս հետազոտության հեղինակները: «Ռիբոտոքսիկ սթրեսի հանդեպ արձագանքը…
Կարդալ ավելինՀանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում են «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում….
Կարդալ ավելինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում են «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում Հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝…
Կարդալ ավելինԼավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. արդարադատության նախարարություն
Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Կարդալ ավելինՖրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է նա։
Կարդալ ավելինՀայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են…
Կարդալ ավելին