Դեկտեմբերի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն այցելեցին Երևանի Արամի 44 հասցեում գտնվող տարածք, որը ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Այցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան շենքում իրականացված վերականգման աշխատանքներին, որոնք ուղղված են կառույցի պահպանմանը և նորովի շահագործմանը, ինչպես նաև Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի ընթացքին և նպատակներին։ «Մեր քաղաքում պակասում է կրթական-մշակութային կենտրոնների, արվեստանոցների կոլորիտը, ուրախ եմ, որ…
Կարդալ ավելինՎեր են հանվել խնդիրները, նախանշվել անելիքները․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, արագ արձագանքման, կարողությունների զարգացման, ծառայությունների համագործակցության, ինչպես նաև կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Վեր են հանվել առկա բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։ Արարատի…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, – առաստաղը գտնվել է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես՝ որոշակի հատվածներում առկա են եղել անցքեր, որոնցում հնարավոր է եղել կեղտի կուտակում և անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն։ …
Կարդալ ավելինՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։ Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։ Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են…
Կարդալ ավելինՀրազդան Բժշկական Կենտրոնի տնօրենը ՝ հիվանդանոցի վերազինման և սպասելիքների մասին. բացառիկ հարցազրույց Կարեն Սահակյանի հետ.
«Հրազդան» բժշկական կենտրոնը իր տեխնիկական միջոցներով և մասնագիտական բուժանձնակազմով առաջադեմ է և այն մարզպետ՝ Ահարոն Սահակյանի և մեր ռեսուրսների ջանքերի ներդրմամաբ նախաձեռնում ենք հնարավորը , որպեսզի կլինիկան մայրաքաղաքի կլինիկաներին հավասարազոր լինի: Այսպես սկսվեց մեր զրույցը «Հրազդան» բժշկակ կենտրոնի տնօրեն ՝ Կարեն Սահակյանի հետ: Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա յուրօրինակ հաշվետվության տեսակ է դարձել- ասում է պարոն Սահակյանը: Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի …
Կարդալ ավելինԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025-2030 թթ. զարգացման ծրագիրը և ընտրել Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։ Օրակարգի հաստատումից հետո…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակի տեսանելի հատվածում դրված շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները: Նման մի տեղեկություն էլ ստացել էին Համայնքային ոստիկանության Կումայրիի…
Կարդալ ավելինՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։ Հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի…
Կարդալ ավելինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշգիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Հուշագիրն ամրագրում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակներում։ Հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահություն է հայտնել, որ «Կերոն» հիմնադրամի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ամիօ բանկն առաջարկում է չընտրել խնայողություն կատարելու և ճանապարհորդելու միջև։ Մինչև 06․01․2025թ․ ներառյալ Ամիօ բանկում ավանդ ձևակերպելիս ավանդատուները ստանում են հնարավորություն մասնակցելու մրցույթի, որի մրցանակը ուղևորություններ են դեպի Աբու Դաբի։ Մրցույթի շրջանակում ավանդի պայմաններն են՝ ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ, ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ։ Մասնակիցը կկուտակի միավորներ՝ ձևակերպելով ավանդ և օգտվելով Ամիօ բանկի այլ ծառայություններից: Առավելագույն միավորներ կուտակած մասնակիցները կստանան շքեղ մրցանակը։ Ակցիայի ընթացքում Ամիօ բանկի «Շահավետ» ավանդատեսակը կունենա անսահմանափակ* համալրման հնարավորություն: *Բացառությամբ…
Կարդալ ավելին