Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,891 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 690-ը հայկական են։
Կարդալ ավելինՍիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով
Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ մերձավորարևելյան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան կորոշվի նոր իշխանությունների հետ երկխոսության արդյունքում։ «Ներկա պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մեջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, և այդ ամենը կորոշվի երկխոսության ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Սիրիայում ռուսաստանցի զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի նյութատեխնիկական…
Կարդալ ավելինԳազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 45 հազար 28 մարդ, վիրավորվել՝ 106 հազար 962 մարդ։ Դրա մասին հայտնել է Aljazeera-ն։ Վերջին 24 ժամում սպանվել է 52 պաղեստինցի, 203-ը՝ վիրավորվել։
Կարդալ ավելինԱԳՆ-ում տեղի է ունեցել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունելություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: Հայտնում են գերատեսչությունից: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք…
Կարդալ ավելինՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – առաստաղները կառուցված չեն…
Կարդալ ավելինՀունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի…
Կարդալ ավելինԱնհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք(Տեսանյութ)
ՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների հակամրցակցային համաձայնության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։ Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել…
Կարդալ ավելինՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս: Կարևորում ենք նշել, որ…
Կարդալ ավելինՀայ գրականությունը՝ չինարեն. ԿԳՄՍՆ
Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները: Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ»…
Կարդալ ավելին