Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։ Ինչպես  հայտնում են «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում Հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝…

Կարդալ ավելին

Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. արդարադատության նախարարություն

Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. արդարադատության նախարարություն

Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Կարդալ ավելին

Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան

Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է նա։

Կարդալ ավելին

Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ

Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ

  «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են…

Կարդալ ավելին

Վարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)

Վարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)

Վայոց ձորում կատարված ահռելի աշխատանքի, մեկ տարվա ընթացքում մարզը բազում խնդիրներից ձերբազատելու, Կառավարության աջակցությամբ կատարված ծրագրերի եւ դրանց շարունակականության մասին զրուցել ենք Վայոց ձորի մարզպետ, այլեւս մարզի բնակիչների սերն ու հարգանքը վայելող Կոլյա Միքաելյանի հետ:  -Պարոն Միքաելյան  լրացավ  Ձեր պաշտոնավարման մեկ տարին ,  Վայոց ձորի մարզպետի  պաշտոնում: Ինչպես գիտենք  մարզպետի պաշտոնը կառավարության ներկայացուցիչն է  մարզում , այս տրամաբանության մեջ ի՞նչ աշխատանքներ և  ծրագրեր եք իրականացրել  մարզում: -Արդեն  գիտեք, որ ես  Վայոց ձորում աշխատել եմ  երկար…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Հավի շաուրմա» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Բաղրամյան փ․): Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։    

Կարդալ ավելին

«Գեղարդ» հիմնադրամը և Սեդլցեի համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Գեղարդ» հիմնադրամը և Սեդլցեի համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Լեհաստանի Սեդլցեի համալսարանը պայմանավորվել են լայն համագործակցություն ձևավորել։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ու Սեդլցեի համալսարանի նորարարության ու համագործակցության հարցերով ռեկտորի տեղակալ Մալինա Կաշուբան։ «Գեղարդ» հիմնադրամն ու Սեդլցեի համալսարանը համագործակցելու են կրթության, գիտության ոլորտներում, իրականացնելու են համատեղ նախագծեր։ Մասնավորապես` համագործակցությունը ներառելու է ուսանողների և մասնագետների փոխանակում, համատեղ հետազոտություններ, ակադեմիական միջոցառումների մասնակցություն, ակադեմիական նյութերի փոխանակում և այլն։ Այս հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու կազմակերպությունների, այլև` Հայաստանի ու…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի…

Կարդալ ավելին
1 2 3 602