Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին Երևանում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +5 +7 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Առաջիկա հինգ օրերին ձյան լուրջ տեղումներ չենք սպասում, հանրապետության առանձին հատվածներում թույլ տեղումներ կլինեն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը։ Վաղը ցերեկվանից սկսած և հաջորդող 5-7 օրերին հանրապետության տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,–ասել է Գագիկ…
Կարդալ ավելինՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին (Տեսանյութ)
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։ Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։ Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր,…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։ Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել…
Կարդալ ավելին«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը: 4-րդ դասարանի աշակերտները…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության…
Կարդալ ավելինՁեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ
Այս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը: ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի…
Կարդալ ավելինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի վարանել ստել Վատիկանի ներկայացուցչին
Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այս երկրի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ ընթացիկ խաղաղ գործընթացի ներկայիս կոչերը՝ ներառյալ հետհակամարտային վերակառուցման և խաղաղության օրակարգը, ականների սպառնալիքը, շարունակվող տարածքային պահանջները և Հայաստանի զանգվածային ռազմականացումը», – նշել…
Կարդալ ավելին