Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։ Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ…
Կարդալ ավելին«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է…
Կարդալ ավելին«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև…
Կարդալ ավելինԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԻՆՔՆԱԲԱՎ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է,…
Կարդալ ավելինԱշխատանքի արդյունքը հետագիծ է
Տարեմուտին մնացել են հաշված օրեր և այս ֆոնին մեր գերատեսչություններն ամփոփում են տարվա՝ (արածն ու չարածը):Մարզպետարաններում շարունակվում են տարևերջյան ամփոփ նիստերը իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի օրերս հրավիրած մարզխորհրդի նիստին ամփոփվել է տարին , որն ըստ ոլորտների ներկայացրել են մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները: Անցնող տարում մարզում իրականացվել են զգալի աշխատանքներ: Իսկ որպես մարզկենտրոն Գավառ քաղաքում և խոշորացված համայնքներում (գյուղական բնակավայրերում) այնքան աշխատանք է իրականացվել, 2024 թվականին , որ դժվար է մեջբերել ամբողջությամբ ըստ ծավալների և…
Կարդալ ավելինԵկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական…
Կարդալ ավելինՊաշտոնական. Երևանի եկամուտները 2025 թվականին կկազմեն 159 միլիարդ 390 միլիոն դրամ.
Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի մայրաքաղաքի եկամուտը կկազմի 159 մլրդ 390 մլն դրամ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։ Միաժամանակ, ինչպես նշեց պաշտոնյան, ընդհանուր եկամուտներում սեփական միջոցները կկազմեն 90 մլրդ 234 մլն դրամ։ Սա 28 միլիարդ 719 միլիոն դրամով կամ 46,7 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Պետբյուջեից սուբսիդիաները կկազմեն 9 մլրդ 550 մլն դրամ։ «Ծախսերը կկազմեն 159 մլրդ 487 մլն դրամ»,- ասաց…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների աշխատողների աշխատավարձերը
Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը: Հայտնում են քաղաքապետարանից: 2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր. կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը, ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս, կբարեկարգվի 107 բակային տարածք, կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը, կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի…
Կարդալ ավելինՍևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։ Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի…
Կարդալ ավելինՀարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի
Հարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի։ Ամփոփելով տարին, ուզում եմ սրտանց շնորհակալությունս հայտնել Ձեզ. մշտապես պատրաստակամ, ինձ երբեք չմերժող, իմ կողքին միշտ կանգնած բարի ընկեր… Սրտանց շնորհավորհում եմ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող 2025 լինի արևշատության, հաստատուն խաղաղության, մեր ազգի մտքի ու բազկի զարգացման, ազգային արժեքների վերազինման տարի: Ամենակարող մեր Աստված թող օրհնի բոլորիս սրտերը, ձեռքերն ու մտքերը՝ պարգևելով ամենազոր հավատքով, հույսով չմարող եւ մեծ սիրով: https://www.youtube.com/watch?v=zNiQRuMMHUE
Կարդալ ավելին