Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու…
Կարդալ ավելինԱյցելություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի՝ մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ 2025 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքը հնավայրի այլ հատվածներում։ Փարպիի Ծիրանավոր եկեղեցում իրականացվում են քիվերի վերաշարման, բացակայող…
Կարդալ ավելինՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին(Տեսանյութ)
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։ Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ , գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ծառայությունը ոչ միայն կշարունակի ամրապնդել առկա ձեռքբերումները, այլև մարդկային ներուժով, քաղաքացիակենտրոն մոտեցմամբ կապահովի ծառայությունների մատուցման նոր որակ…
Կարդալ ավելինՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԵՐՄՈՒԿ
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը: Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:
Կարդալ ավելինՀրաշքը Մոտ է – Ամանորյա Նոր Երգ
Տոնական տրամադրությամբ ներկայացնում ենք մեր նոր երգը՝ «Հրաշքը Մոտ է»։ Այս երգում ձայներն ու զգացմունքները համադրել են Վահագ Ռաշը և Ալինա Կիրակոսյանը։ Երգի և խոսքերի հեղինակ՝ Լիլիա Բերբերյան – Գործիքավորում՝ Վահան Նահապետյան – Իլյուստրացիա՝ Սոնա Ավագյան Թող այս երգը ձեզ ուղեկցի տոնական օրերին և հիշեցնի, որ ամենաանկրկնելի հրաշքները հենց մեր սրտերում են։ https://youtu.be/Fj8drHbaLVQ?si=qM8T2rK-m1VEkeAN
Կարդալ ավելինՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար(Տեսանյութ)
Արտաշատ համայնքը վստահ քայլերով օր-օրի զարգացում է ապրում. ՓԱՍՏԵՐ
Տարին մոտենում է ավարտին և երբ հաստատվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը` ասել է թե բյուջեն, արդեն մտովի ընթացիկ տարին ամփոփվում է: Այսպիսով տարվա արածն ու չարածը դրվում է նժարին և նոր աշխատանքների համար նոր ծրագրեր են գործի դրվում: Սակայն թեման չշրջանցելով հիշենք ընթացիկ տարվա ձեռքբերումները և բացթողումները, որոնք Արտաշատ համայնքում տարրատեսակ թեմաներ զարգացնելու համար նախապայմաններ ստեղծեցին:Պարզ ասած՝ համայնքը հնգամյա զարգացման ծրագրով և դրանց իրագործման աշխատանքների համաձայն առաջ էր շարժվում և ինչպես արտաշատցիներն են ասում,-«Վերջին տարիներին…
Կարդալ ավելին«Ձեռքբերումներին և մարտահրավերներին ընդառաջ».բացառիկ հարցազրույց «Թալին» ՋՕԸ ղեկավար Անդրանիկ Սափեյանի հետ(ֆոտոներ)
Կառավարության և համայնքային ծրագրերով վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվում գյուղատնտեսական ոլորտում: Ներդումային գրավիչ միջավայր ստեղծելու գործում մեծ նշանակություն ունի մասնավորի (ֆերմեր) հետ համատեղ ծրագրերի իրականացումը:Այս ֆոնին հատկանշական է ջրօգտագործողների ընկերությունների բարելավման, հիմնանորոգման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որոնց նպատակային աշխատանքների արդյունքն ուղիղ համեմատական է գյուղատնտեսական մի շարք արտադրանքների ապահովմանը ( մշակաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ):Քանի-որ միջին և մանր ֆերմերային տնտեսությունները, իրենց այգիների մշակումը կապում են ոռոգման ջրի համակարգի հետ: «Թալին» ՋՕԸ հանրապետության այն կազմակերպություններից է, որ վերջին…
Կարդալ ավելինՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն․ Կառավարությունը հաստատել է կանոնադրությունը
Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն: ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն է։ Համակարգում ցանկացած առաջխաղացում հնարավոր կլինի համապատասխան կրթական խողովակով անցնելու պայմանով։ Ներկայումս ընթանում են նոր ուսումնական հաստատության կառուցվածքի ձևավորմանը…
Կարդալ ավելինՄԵՂՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«Նռավան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրության արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Գինու արտադրության արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին