«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ Բանկի բաժնետոմսերի 74․998041% սեփականատեր դարձած «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի՚ ընկերությունը կանոնադրական կապիտալը համալրել է 96 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի կանոնադրական կապիտալը 32 մլրդ դրամի չափով համալրել է նաև 25% գումարած մեկ բաժնետոմս՝ սեփականատեր «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն: Կապիտալի համալրումը ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով Բանկին հնարավորություն կտա ոչ միայն պահպանել և ամրապնդել առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում, այլ նաև իրագործել զարգացման նոր ծրագրեր՝ մասնավորապես՝ գրավիչ դարձնելով…
Կարդալ ավելինԿայացել է ԳԱՎԱՌ համայնքի հերթական ավագանու նիստը
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Սույն թվականի մարտի 9-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ավագանու բոլոր անդամները: Օրակարգային 15 հարցերը վերաբերվում էին ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները, համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրա հարակից ընդհանուր օգտագործման…
Կարդալ ավելինԿերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. գները կարող են աճել
Կերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. Գները կարող են աճել Ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական ազդեցություն է ունեցել նաեւ մեր ոլորտի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Նա պարզաբանեց, որ կերերի 25-30 տոկոսը Ուկրաինայից էր գալիս, այդ թվում՝ սոյայի, եգիպտացորենի, արեւածաղկի շրոտը։ Մնացած մասը գնվում էր Ռուսաստանից եւ այլ երկրներից։ Այժմ Ուկրաինայից մատակարարումները ամբողջությամբ դադարեցված են։ Երկու մեծ նավ, որոնք պետք է բեռնեին պատվիրված կերերը,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն անցել է 512 դրամից. Եվրոն թանկացել ավելի քան 8,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին
Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո առաջարկվում է ավելացնել «, նյութի» բառը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը: Այսօր առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել ԱԺ «Հայաստան»…
Կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ
Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է…
Կարդալ ավելինԷրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմ կհաստատվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հնարավոր հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատմանը։ «Հուսով եմ, որ վաղը կկայանա Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը, որը դռները կբացի մշտական հրադադարի համար»,- ասել է նա Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի
Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2924553 է: Փաստացի այս պահին բուժվում է 4054 պացիենտ, նվազել է 223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 407348 անձ` վերջին մեկ օրում 266 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի,…
Կարդալ ավելինՀայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի…
Կարդալ ավելինՀայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման
Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը դատապարտվել է 19, Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Հայ ռազմագերիները 9 տարի իրենց պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։
Կարդալ ավելին