Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցման ապահովման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։ Համաձայնագիրն, ըստ նրա, ստորագրվել է 2024թ. օգոստոսին։ Ծրագրի նպատակը վերականգնվող էներգիան զարգացնելն է՝ դրա ծավալներն ընդլայնելու եւ այն էլեկտրացանցին ինտեգրելու միջոցով, արդիականացնելով էներգետիկ ենթակառուցվածքը, ապահովելով դրա հուսալիությունն ու կայունությունը եւ բարձրացնելով էլեկտրաէներգիայի փոխանցման ընկերության առեւտրային կենսունակությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շաումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ) եւ «Եղեգնաձոր» (220/110/10, 35 կՎ) ենթակայանները։ Այս ենթակայանները կառուցվել են դեռեւս 1960-70-ական թթ.։ Ենթակայանների սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Ռելեային պաշտպանության եւ ավտոմատացման սարքավորումները, բացի հնացած եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից միկրոպրոցեսորային տեխնոլոգիայի համար անհրաժեշտ գործառույթներ։ «Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40 տարուց ավելի շահագործումից հետո դարձել են անօգտագործելի, իսկ մալուխային խրամուղիները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում։ Չի ապահովվում մալուխների ջրամեկուսացումը, ինչն իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայման եւ վթարների առաջացման»,- նշել է Ղալեչյանը։ Վերակառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2028թ.։ Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որոնցից 15-ը՝ արտոնյալ։
Կարդալ ավելինՆախկին նախարար Արսեն Թորոսյանն ընտրվեց առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում ընտրվել է առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա առաջադրվել է կառավարող խմբակցության կողմից Նարեկ Զեյնալյանի փոխարեն, որը վայր է դրել պատգամավորական մանդատը խորհրդարանում միջադեպից հետո։ Նրա թեկնածությանն աջակցել է 64 պատգամավոր։ Դեմ է եղել 1 հոգի։
Կարդալ ավելինԹրամփը հանձնարարել է 100 օրվա ընթացքում կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելոգին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Նրա գնահատականներով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր պատկերացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելը»։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Թերթի զրուցակիցները՝ Քելոգի նախկին գործընկերները, պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելոգին, իբր, «թույլ չեն տա որեւէ իրական բանակցություն վարել» Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ:
Կարդալ ավելինԿողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը. ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։ Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար…
Կարդալ ավելինԿրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։ Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև փետրվարի 6-ն…
Կարդալ ավելինԱպօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ(Տեսանյութ)
Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը: Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ: Հունվարի 16-ի առավոտյան, ժամը 9.20-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին…
Կարդալ ավելինՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների. Սարգիս Առաքելյան – մաթեմատիկա, ոսկե մեդալ…
Կարդալ ավելինԱԺ նիստ. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կիջնի եւս 1-2 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -3+2, Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+7, Տավուշում գիշերը՝-2-5, ցերեկը՝ +7+10, Արագածոտնի լեռներում…
Կարդալ ավելին«Զանգեզուրի միջանցքից» առաջինը կշահեն Թուրքիան և Ադրբեջանը.Թուրք պաշտոնյա
«Զանգեզուրի միջանցքից» շահող առաջին երկրները կլինեն Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն շրջանները, որոնք կկապի միջանցքը, պարզ է դառնում, որ այս նախագծին ուշադրությամբ հետևում են Իրանում, Ռուսաստանում, Չինաստանում և նույնիսկ Եվրոպայում։ Այս մասին APA-ին ասել է թուրք քաղաքագետ, սոցիոլոգ, պատմաբան Իսմայիլ Օզը։ Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» կունենա միջազգային միջանցքի կարգավիճակ. «Միջանցքը, որը կապահովի շատ կարևոր հաղորդակցություններ, ինչպիսիք են երկաթուղիները և մայրուղիները, շատ կարևոր է Թուրքիայի համար թյուրքական աշխարհի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ կապերի…
Կարդալ ավելին